ՕՊԷՔ-ը կրճատել Է նավթի արդյունահանումը. Reuters
ЭкономикаՕՊԷՔ-ի երկրների կողմից փետրվարին նավթի արդյունահանումը կրճատվել Է օրական 280 հազար բարելով, իջնելով նորագույն պատմության մեջ ամենաբարձր ամսական մակարդակից: Ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, հղում անելով Reuters գործակալությանը, ընդամենը 2016 թվականի երկրորդ ամսում կարտելի անդամ երկրներն օրական արդյունահանել են 32,37 մլն բարել նավթ:
ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն՝ անկումը հիմնականում կապված Է Իրաքի իրադրության հետ, որտեղ ավելի վաղ դադարեցվել են մատակարարումները հյուսիսային քրդաբնակ շրջաններից: Քրդաստանից ձգվող նավթամուղը փակվել Է փետրվարի 17-ին եւ կվերագործարկվի մարտի կեսից ոչ շուտ:
Գործակալությունը նաեւ նշում Է Սաուդյան Արաբիայի կողմից նավթի արդյունահանման կայուն մակարդակը, ինչը խոսում Է այն մասին, որ Էր Ռիադը կատարում Է արդյունահանվող «սեւ ոսկին» հունվարյան մակարդակին «սառեցնելու» շուրջ Վենեսուելայի, Ռուսաստանի եւ Քատարի հետ ձեռք բերված համաձայնությունը, ինչը կարող Է նպաստել նավթի գնի աճին:
Նաեւ Reuters-ը նավթի արդյունահանման աճ Է գրանցել Իրանում, այն անցյալ տարվա դեկտեմբերի համեմատությամբ օրական կազմել Է 200 հազար բարել, չնայած միջազգային պատժամիջոցների չեղարկման պահից արտահանումը մինչեւ 500 հազար ավելացնելու Թեհրանի արած հայտարարություններին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: