Վաշինգտոնին անհրաժեշտ չէ ՄԱԿ-ի համաձայնությունը Սիրիայի տարածքում ԻԼԻՊ- ին հարվածելու համար
Международные новостиՎաշինգտոնին անհրաժեշտ չէ ՄԱԿ-ի համաձայնությունը Սիրիայի տարածքում «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» խմբավորմանն օդային հարվածներ հասցնելու համար:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սամանտա Պաուերը: Նրա խոսքով, Իրաքը միջազգային հանրությանը խնդրել է պաշտպանել իրեն ԻԼԻՊ-ից: «ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն՝ մենք ունենք իրավական հիմք հարված հասցնելու համար, եթե նախագահը համապատասխան որոշում ընդունի»,- նշել է նա:
Ավելի վաղ Օբաման ստորագրել էր Սիրիայի Ազատ բանակին զինելու թույլտվության փաստաթուղթը: Համաձայն փաստաթղթի՝ ԱՄՆ-ը 500 միլիոն դոլար կտրամադրի Ազատ բանակին:
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն իր հերթին կրկին հաստատել է, որ իր երկիրը չի մասնակցելու ԻԼԻՊ-ի դեմ ռազմական գործողություններին: Այն իր օգնությունն Իրաքի հյուսիսային տարածքներին տրամադրել է զենքի տեսքով: