Մարտի 1-ից պետությունը կշարունակի գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորումը
ЭкономикаՀՀ կառավարությունը 2016 թվականի մարտի 1-ից կշարունակի սուբսիդավորել գյուղատնտեսական վարկերը` գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստման և պատշաճ իրականացման, մշակության, բերքահավաքի աշխատանքների կազմակերպման նպատակով:
Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարչության մարտի 3-ի նիստի օրակարգում:
2011-2014 թվականներին սուբսիդավորվել է գյուղացիական վարկերի 4, իսկ առավել անբարենպաստ 225 համայնքների համար՝ 6 տոկոսը: Սկսած 2015 թվականից հանրապետության բոլոր համայնքների համար սուբսիդավորվել է տրամադրված վարկերի 6 տոկոսը:
Ընդհանուր առմամբ, 2015-ին 1-ին և 2-րդ փուլերով տրամադրվել են շուրջ 15.2 մլրդ դրամի վարկային միջոցներ, իսկ տրամադրված վարկերի քանակը կազմել է շուրջ 21.5 հազար: «Նշված վարկերն իրենց դրական ազդեցությունն են ունեցել գարնանացանի պատշաճ կազմակերպման, ագրոտեխնիկական և այլ միջոցառումների, ինչպես նաև բերքահավաքի աշխատանքների ժամանակին և կազմակերպված իրականացման գործում: Գյուղատնտեսությունում վերջին տարիներին գրանցված տնտեսական աճը պայմանավորված է նաև ոլորտին տրամադրված մատչելի վարկերով»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ: