Այս տարի կանխվել է 34,42 գրամ թմրամիջոցի ներթափանցումը ՔԿՀ-ներ
ОбществоՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության տարբեր ստորաբաժանումների ծառայողների իրականացրած աշխատանքների արդյունքում 2016 թվականի հունվարի 1-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում կանխվել է ընդհանուր առմամբ 34,42 գրամ թմրամիջոցի ներթափանցումը քրեակատարողական հիմնարկներ: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից, ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է նաև 346 բջջային հեռախոս, 603 կտող-ծա կող գործիք և 345 լիտր ինքնաշեն ոգելից խմիչք:
Իրականացված աշխատանքների արդյունքում հաշվետու ժամանակահատվածում հայտնաբերվել են նաև շուրջ 1200 տարատեսակ այլ արգելված իրեր: