Տարոն Մարգարյանը դժգոհ է համատիրությունների աշխատանքից
ОбществоԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մարտի 2-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության աշխատակիցների հետ: Ինչպես տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, խորհրդակցության ընթացքում ներկայացվել է վարչության 2015թ. կա տարած աշխատանքների հաշվետվությունը, ինչպես նաև ջրամատակարարման և սանմաքրման ոլորտում արձանագրած ձեռքբերումները, ինչի հետ կապված քաղաքապետն արել է իր դիտարկումները.«Շատ լավ է, որ վերջին տարվա ընթացքում ունենք հստակ ձեռքբերումներ թե՛ ջրամատակարարման բարելավման և թե՛ աղբահանության կազմակերպման ուղղությամբ, բայց դա չի նշանակում, որ պետք է բավարարվենք այդքանով: Մենք անելիքներ դեռ շատ ունենք, որոնք պետք է հասցնենք ավարտին, քանի որ մեր բնակիչների պահանջներն օրեցօր մեծանում են, ինչն ավելի մեծ աշխատանք և նվիրվածություն է պահանջում»:
2016թ. անելիքների շարքում մատնանշվել է նաև բնակչության հետ մշտական աշխատանք տանելու անհրաժեշտությունը` հատկապես չսահմանված վայրում աղբ թափելու, ինչպես նաև քաղաքային գույքը վնասելու արատավոր երևույթների բացառման հարցում: «Չթույլատրված վայրերում աղբ թափելու դեպքերը բացառելու ուղղությամբ տարվող աշխատանքը դեռևս հեռու է բավարար լինելուց, և այս ուղղությամբ ակնկալում եմ արմատական տեղաշարժ: Որպեսզի յուրաքանչյուրը գիտակցի, որ նման քայլ կատարելը հանգեցնում է նաև տուգանքի տեսքով նյութական պատասխանատվության, անհրաժեշտ է կոնկրետ օրինակն երով դա ցույց տալ: Աղբարկղեր են գողանում, այրում. ոստիկանության հետ պետք է ավելի սերտ աշխատել և հայտնաբերել ու հասարակությանն ի ցույց դնել նման արարք կատարողներին: Մեկ, երկու ու, վստահ եմ, այլևս չեն համարձակվի նման կերպ վարվել քաղաքի հետ»,- նշել է Տարոն Մարգարյանը:
Իր դժգոհությունը հայտնելով համատիրությունների աշխատանքից` Երևանի քաղաքապեը նաև կարևորել է հանրությանը հատկապես համատիրությունների գործառույթների ու պարտականությունների ճիշտ ներկայացումը: