3 նորաձև կիսաշրջազգեստ, առանց որոնց գարունը գարուն չէ (լուսանկարներ)
LifestyleWnews.am-ը գրում է.
Չկան այնպիսի ոտքեր, որոնք կնոջը թույլ չեն տալիս կրել կիսաշրջազգեստ: Կարևորը՝ գտնել ձեզ համապատասխան երկարությունը: Եթե դուք կարծում եք, որ ձեր ոտքերը գեղեցիկ չեն, հիշեք քայլվածքի մասին: Մի ամաչեք քայլել այնպես , ինչպես մանեքենուհիները: Մտքով ձեր դիմաց գծեք ուղիղ գիծ և քայլեք այդ «գծի» ուղղությամբ՝ ոտքերը դնելով միմյանց զուգահեռ: Մանեքենուհիներից շատերը չունեն իդելական ոտքեր, բայց «կատվային» քայլվածքի շնորհիվ ոչ ոք դա չի էլ նկատում:
Wnews.am-ն առանձնացրել է գարնան ամենանորաձև կիսաշրջազգեստները, առանց որոնց գարունը գարուն չի լինի: Ողիղ կիսաշրջազգեստ՝ նկատելի կոճակներով. Դիմացի հատվածում կոճակներով կիսաշրջազգեստները շատ ակտուալ են: Կարող են լինել ինչպես ծնկից ներքև այնպես էլ՝ ավելի կարճ, ջինսե կամ թավշե: 
Pleated կիսաշրջազգեստները կրկին ակտուալ են : Երկար, փայլուն, վառ գույների ընտրությունը ձերն է: Հետաքրքիր լուծում է նուրբ կիսաշրջազգետի և գործած հաստ , օվերսայզ բլուզի համադրությունը:




Մատիտ կիսաշրջազգեստ. Դասկան մատիտ կիսաշրջազգեստներն ավելի հետաքրքիր դարձնելու համար դիզայներն առաջարկում են կրել դրանք ոտքի հատվածում խորը բացվածքով, ժանյակներով կամ կիսթափանցիկ տարբերակով:
