Խմելու ջրի ոլորտում մեկ վարձակալի մրցույթին նախաորակավորվել է 4 կազմակերպություն
ЭкономикаՋրային տնտեսության պետական կոմիտեում մարտի 2-ին կայացել է ՀՀԳՆՋՏՊԿ-ՄԵԾՁԲ-N 15/1 ծածկագրով նախաորակավորման ընթացակարգի մրցույթի արդյունքների ամփոփման նիստը՝ գնահատող հանձնաժողովի նախագահ, ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա.Հարությունյանի նախագահությամբ:
Սույն մրցույթի նպատակն է գնահատել մրցույթին դիմած կազմակերպություններին խմելու ջրի ոլորտում առաջիկայում իրականացվելիք մեկ վարձակալի ընտրության մրցույթին մասնակցության հայտահրավեր տրամադրելու առումով:
Հանձնաժողովի քարտուղար Ա. Մնացականյանը հանձնաժողովին ներկայացրեց գնահատման արդյունքները: Գնահատումները կատարվել են համաձայն «Գնումների մասին» ՀՀ օրենքի:
Ըստ հանձնաժողովի անդամների անհատական գնահատման արդյունքների՝ նախաորակավորմանը հայտած 4 մասնակիցների կողմից ներկայացված հայտերը բավարարում են նախաորակավորման հայտարարության պահանջներին: Գնահատման արդյունքներն ամփոփեց հաձնաժողովի նախագահ Ա. Հարությունյանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեից, հանձնաժողովը, հիմք ընդունելով նախաորակավորման հայտարարության պահանջները, որոշեց գնահատող հանձնաժողովի կողմից նախաորակավորված մասնակիցների ցուցակում ներառելու նպատակով, Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանը ներկայացնել բավարար գնահատված մասնակիցների ցանկը՝ հետևյալ կազմով՝
«ՍԱՈՒՐ ՍԱՍ»,
«Վեոլա Օ Կոմպանի Ժեներալ Դեզ Օ» ԿԲԸ,
«Էյ-Ի-Ջի-Սերվիս» ՍՊԸ, դեկոն ինտերնացիոնալ ՋիԷմբի Էյշ, Կոնսուլակվա Համբուրգ եղաթունգսգեզելշաֆթ ԷմբիԷյչ և Եվրավասել Աուֆբեղայթունգսունդ Էնթզորգունգս ՋիԷմբիԷյչ կոնսորցիում,
«ԱԿԵԱ ՍպԱ» ընկերություն:
Նիստի ընթացքում հանձնաժողովը հրապարակեց նաև Անցումային խորհրդատուի (FICHTNER) պաշտոնական կարծիքը, որը նույնպես բավարար է գնահատել նախաորակավորման ընթացակարգի 4 մասնակիցների հայտերը:
Նիստի ավարտին հանձնաժողովը որոշեց հաջորդ նիստի անցկացման օրն ու ժամը, որը կկայանա բավարար գնահատված մասնակիցների ցանկը Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում: