Իսկական շոկ. 7-ամյա աղջնակը չի զգում քաղց, ցավ և հոգնածություն (լուսանկարներ)
LifestyleBlog.1in.am-ը գրում է.
Հադրերսֆիլդ քաղաքի բնակչուհի Օլիվիա Ֆարնսվորթը տարբերվում է բոլորից: Նա երբեք չի հոգնում, չի զգում քաղց և օրեր շարունակ չի զգում ցավ: Բանն այն է, որ 7-ամյա Օլիվիան ունի գենետիկական հազվադեպ հիվանդություն. նա աշխարհի միակ մարդն է, ով ունի գենետիկական անմիջապես 3 խանգարում: Սա այնքան բացառիկ դեպք է, որ բժիշկներն անգամ չեն հասցրել հիվանդությանն անվանում տալ:
Օլիվիայի մայրը՝ 32-ամյա Նիկին, պատմել է, որ աղջնակը վրաերթի է ենթարկվել, սակայն կանգնել է, մաքրել զգեստն ու գնացել տուն: Նիկի Տրեպակն իր ֆեյսբուքյան էջի միջոցով կազմակերպել է դրամահավաք, որպեսզի հովանավորի այս հիվանդության հետազոտությունն ու բժիշկներին օգնի բացահայտել բուժման եղանակը:






