ՌԴ և Վրաստանի առողջապահության նախարարները տպավորվել են «Իզմիրլյան» ԲԿ-ում մատուցվող ծառայություններով
ОбществоՌուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան և Վրաստանի աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Դավիդ Սերգեենկոն ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ շրջել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում, որտեղ ընթանում էին «Հանրային առողջապահության մարտահրավերները» համաժողովի երկրորդ օրվա աշխատանքները:
Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, նախարարները ծանոթացել են բժշկական կենտրոնում իրականացվող ծառայություններին, նյութատեխնիկական հագեցվածությանը: Հյուրերը եղել եբ վիրահատարաններում, վերակենդանացման և այլ բաժանմունքներում:
Համաժողովի մասնակիցները տպավորվել են բժշկական հաստատությունում մատուցվող ծառայություններով և սարքավորումների հնարավորություններով: