Փլուզումներ Արին Բերդում ու Քանաքեռում
ОбществоՄարտի 2-ին, ժամը 15.41-ին ահազանգ է ստացվել, որ ս. թ. մարտի 1-ի երեկոյան Երեւանի Արին-Բերդի փողոցի թիվ 5/10 հասցեում գտնվող ավտոկայանատեղիին հարակից պատնեշը փլուզվել է (մոտ 30 մ բարձրությամբ), տուժածներ չկան. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ ս. թ. փետրվարի 29-ին եւ մարտի 1-ին փլուզվել է թիվ 5/10 հասցեում գտնվող կոնյակի արտադրամասի եւ իրացման բաժնի ընդհանուր տարածքի հենապատը (40 քմ) եւ ավտոկայանատեղիի պարիսպը (150 քմ):
Մարտի 2-ին, ժամը 14.58-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Քանաքեռ 6-րդ փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի արտաքին պատի մի հատվածը փլուզվել է, տուժածներ չկան. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ մասամբ փլուզվել է Գ. Չ.-ին պատկանող երկհարկանի հողաշեն բնակելի տան (կառուցված 1940 թ.) առաջին հարկի դիմային հատվածից մոտ 6 քմ: