Մեր ընտանիքում նոր կյանք կա, նոր շունչ ու նոր գարուն. Անուշ Արշակյանը պատմում է Ինգա Արշակյանի նորածին դստեր մասին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Մարտի 1-ին ժամը 19:07 րոպեին ծնվել է Ինգա Արշակյանի դուստրն ու իրենց ընտանիքի համար գարնան մեկնարկն էլ ավելի ջերմ դարձրել: Life.panorama.am-ը խոսել է նորաթուխ մորաքրոջ՝ Անուշ Արշակյանի հետ, ով պատմել է փոքրիկից եւ զգացողություններից, որն այս պահին ունեն:
«Սա անասելի, անպատմելի երջանկությունն է: Մեր ընտանիքում նոր կյանք կա, նոր շունչ ու նոր գարուն: Մարտի 1-ին ծնվեց մեր փոքրիկը, մեր գարնան առաջին թռչնակը: Փոքրիկը բոլորիս համար էր շատ սպասված, նա հրաշք է, որի գալուստով բոլորս անչափ երջանիկ ենք»,- նկատեց Անուշ Արշակյանն ու հայտնեց, որ փոքրիկի անունն արեդեն որոշված է.
«Երկար տատանումներից հետո ի վերջո Ինգան ու Աշոտը որոշեցին փոքրիկին անվանել Մարիա, համենայնդեպս այսօրվա տվյալներով նրանց որոշումը Մարիա անվան վրա է կանգ առել»,- ծիծաղելով նշեց երգչուհին:
Շարունակությունը՝ այստեղ