Կառավարությունը արտոնություն տրամադրեց «Յուքոմ» ընկերությանը
ОбществоՀՀ կառավարությունը հաստատեց «Յուքոմ» ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգվելու որոշման նախագիծը: ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ «Յուքոմ» ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում 2016 թ . փետրվարի 11-ից մինչև 2019 թ. փետրվարի 5-ը ներառյալ ներմուծվող ապրանքների համաձայն հավելվածի, մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը գործում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:
Մինասյանի խոսքով՝ ծրագրի շրջանակում նախատեսվում է անցնել 4G սերդնի բջջային կապի, հզորացնել 2G և 3G ցանցերը, կատարել 18.3 մլրդ դրամի ներմուծում՝ նախնական արժեքներով:
Արծվիկ Մինասյանն ասաց, որ կստեղծվ լրացուցիչ 340 աշխատատեղ:
«Մեր նախարարությունում ուսումնասիրվել է այս փաթեթը, այսօրվա գործող կանոնակարգումների շրջանակներում հավանության է արժանացել»,- ասաց Արծվիկ Մինասյանը: