ԿԳՆ-ն պայքարելու է դպրոցներում ստիպողական դրամահավաքների դեմ
ОбществоՀայաստանի կրթության և գիտության նախարարությունը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել դպրոցներում աշակերտների կողմից ուսուցիչներին թանկարժեք նվերներ տալու հանգամանքը և պայքարելու նման պրակտիկայի դեմ։ Կառավարության նիստից հետո ՀՀ ԿԳ նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանն ասաց, որ խոսքը ստիպողական խոշոր դրամահավաքների մասին է։«Ոչ ոք չի պահանջում պատժել մի փունջ ծաղկի՝ մանուշակի, կամ համեստ հուշանվերի համար: Մենք ինքներս մեր ուսուցիչներին, դասղեկներին Ամանորին նման նվերներ արել ենք։ Բայց մենք գնում էինք մի փոքրիկ խանութ և մեր փոքր գումարով համեստ նվերներ գնում և դա շատ ավելի մեծ արժեք ունի ճիշտ ուսուցչի համար, քան թանկարարժեք նվերներ հավաքելը»,- ասաց Մկրտչյանը:
ՀՀ ԿԳ նախարարը նախորդ շաբաթ շրջաբերական է ուղարկել ՀՀ մարզպետներին և Երևանի քաղաքապետին` առաջարկելով համապատասխան հանձնարարականներով բացառել ուսումնական հաստատություններում Մարտի 8-ի և Ապրիլի 7-ի տոնական միջոցառումների շրջանակում պարտադրված դրամահավաքի դրսևորումները: ՀՀ ԿԳՆ ենթակայության դպրոցների տնօրենները ևս ստացել են համապատասխան հանձնարարականներ: