6 սանրվածք, որոնք երիտասարդացնում են (ֆոտո)
LifestyleWnews.am-ը գրում է.
Սանրվածքը կարող է ձեզ երիտասարդացնել կամ տարիք ավելացնել։
Wnews.am-ը ներկայացնում է վարսերի 6 կտրվածք, որոնք, ըստ ոճաբանների եւ հոգեբանների, կօգնեն երիտասարդ երեւալ։
Անխնա բոբ.
Հստակ գծերը ուշադրություն են գրավում դեմքի օվալին, իսկ գրաֆիկական դիմացի մազափունջը կարող է ուշադրություն գրավել դեպի աչքերի կնճիռները։ Կտրվածքի անհավասար գծերը, ընդհակառակը, տեսողականորեն հավասարեցնում են դեմքը ուշադրությունը շեղելով փոքրիկ թերություններից։
Պիքսի.
Կարճ եւ խառը կտրտված մազերը երիտասարդացնում են, սակայն պետք է նկատի ունենալ, որ դրանք սազում են օվալաձեւ դեմքի կառուցվածքին։ Թեթեւակի անխնա, կարճ սանրվածքը կերպարին թեթեւություն է հաղորդում եւ ավտոմատ կերպով երիտասարդացնում։
Առջեւի նեղ մազափունջ եւ լոքոններ.
Եթե ճակատին միմիկական կնճիռներ կան, ապա մազափունջը դրանք հաջողությամբ կթաքցնի։ Ազատ լոքոնները ստեղծում են ռոմանտիկ եւ թարմ կերպար։
Թեթեւ կարե.
Մինչեւ ծնոտ հասնող թեթեւակի տրորված վարսերը հոյակապ միջոց են գողտրիկ կերպար ստանալու համար։ «Չորացրի եւ դուրս եկա» ոճի սանրվածքը կօգնի ազատվել տարիքը մատնող չափից դուրս պահպանողական եւ անհետաքրքիր կերպարից։



