Մարտի 3-ին, ժամը 17.17-ին, ահազանգ է ստացվել, որ Աշտարակ - էջմիածին ավտոճանապարհին Սասունիկ գյուղի մոտակայքում «Մերսեդես E200» մակնիշի 35 VU 526 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհի 6-րդ կմ-ին «Մերսեդես E-200» մակնիշի 35 VU 526 պ/հ (վարորդ` Օ. Ու. ծնված 1975 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել, ինչի հետեւանքով Օ.Ու.-ը մարմնական վնասվածներով հոսպիտալացվել է Աշտարակ քաղաքի ԲԿ. բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել, գազազազրկել են ավտոմեքենան, այնուհետեւ օգնել են այն տեղափոխել ավտոքարշակի վրա: