Գավառ քաղաքում կազմակերպվեց աշխատանքի տոնավաճառ
ОбществоԳավառ քաղաքում «Գործընկերություն եւ ուսուցում» հասարակական կազմակերպությունը «Հայաստանում երիտասարդների ներգրավվածության խթանման» դրամաշնորհային ծրագրի շրջանակում կազմակերպել էր աշխատանքի տոնավաճառ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Գործընկերություն եւ ուսուցում» ՀԿ ղեկավար Արտաշես Տոռոզյանը, «Հայաստանի երիտասարդների ներգրավվածության խթանման» դրամաշնորհային ծրագիրն իրականացվում է Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի եւ Շիրակի մարզերում` ընդգրկելով յուրաքանչյուր մարզից 6 սահմանամերձ համայնք: Ծրագրի հիմնական նպատակն է խթանել սահմանամերձ բնակավայրերի երիտասարդների մասնակցությունը երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը, ապահովել նոր հնարավորություններ, որոնք կնպաստեն նրանց կենսամակարդակի բարձրացմանը:
«Գեղարքունիքի մարզում ծրագիրն ընդգրկում է Վահան, Թթուջուր, Ջիլ, Գեղամասար, Արփունք եւ Սոթք սահմանամերձ համայնքները: Ծրագիրը ներառում է մի քանի փուլեր, որոնցից մեկն էլ աշխատաշուկայի կազմակերպումն է: Դրամաշնորհի գործառույթների շրջանակում նախատեսվում է իրականացնել «Երիտասարդության զբաղվածության ոլորտի հեռանկարներն ու հիմնախնդիրները» թեմայով մարզային համաժողովների կազմակերպում՝ «Տեղական աշխատաշուկա. երիտասարդների հնարավորությունները» թեմայով, երիտասարդների մասնագիտական հմտությունների բարելավման վերապատր աստումներ հինգ մարզի 30 համայնքի 150 երիտասարդի համար, «Երիտասարդության զբաղվածության ոլորտի հեռանկարներն ու հիմնախնդիրները» թեմայով մարզային համաժողովների կազմակերպում հինգ մարզում, «Երիտասարդների հնարավորություններն ու մարտահրավերները տեղական աշխատաշուկայում» թեմայով սեմինար- քննարկումներ: Բոլոր անելիքները նախատեսված են Հայաստանի հինգ մարզերի 30 համայնքների համար»,-նշեց Արտաշես Տոռոզյանը: Անդրադառնալով աշխատաշուկային` ծրագրի ղեկավարն ընդգծեց, որ աշխատանքի տոնավաճառը շատ լավ հնարավորություն է գործատունե րի եւ աշխատանք փնտրող երիտասարդների համար՝ դեմ առ դեմ հանդիպելու եւ հաղորդակցվելու միմյանց հետ:
Տոնավաճառին մասնակցեցին Գավառի եւ շրջակա տարածքների հասարակական կազմակերպություններ, պետական և ոչ պետական նաեւ հանրակրթական դպրոցների ավագ դասարանների աշակերտները: Դպրոցականների համար սա նաեւ մասնագիտական կողմնորոշման հնարավորություն էր: Դպրոցականների« նորավարտ ուսանողների համար դասընթաց անցկացվեց` մասնագիտություն ընտրելիս ճիշտ կողմնորոշվելու վերաբերյալ: Մասնակից ձեռնարկությունները ներկայացրին իրենց թափուր աշխատատեղերը եւ գրանցեցին այն երիտասարդների անունները, ովքեր պատրաստ են եւ համապատասխանում են աշխատողի պահանջերին: Հասարակական կազմակերպություններն էլ կամավորական աշխատանքի հնարավորություն էին առաջարկում երիտասարդներին« որի շնորհիվ նրանք կկարողանան զարգացնել իրենց մասնագիտական որակները եւ ձեռք կբերեն աշխատանքի փորձառություն: Մասնակից կրթական հաստատությունները հանդես եկան զեկույցներով` երիտասարդներին տալով մասնագիտական կողմնորոշման հնարավորություններ:
Աշխատանքի տոնավաճառը կազմակերպվել էր Համաշխարհային բանկի աջակցությամբ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունների համատեղ պատվերով ու գործակցությամբ:
Խոսրով Խլղաթյան