Բնական բաղադրատոմս՝ կնճիռներից և սպիներից ազատվելու համար
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Ճապոնացի կանանց գեղեցկությունը դեռևս գաղտնիք է շատ շատերի համար: Ճապոնացիները աշխարհի ամենից առողջ ազգերից մեկն են շնորհիվ իրենց ճիշտ սննդակարգի: Այս առողջ ապրելակերպը նույնպես նպաստում է ճապոնիայի կանանց գեղեցիկ արտաքին ունենալուն: Առողջ սննդակարգը պայմանավոված է նրանով, որ ճապոնիայի կանայք իրենց սննդակարգում հաճախակի օգտագործում են կանաչ թեյ, բրինձ, ծովի աղ, լոբի և խնձորի քացախ:
Այժմ ձեզ ենք առաջարկում պատրաստել բրինձի դիմակ՝ կնճիռներից և սպիներից ազատվելու համար
3 ճաշի գդալ բրինձ
1 ճաշի գդալ կաթ
1 ճաշի գդալ մեղր
Պատրաստման եղանակը.
Սկսեք բրինձի պատրաստումից, խաշեք այն, թողեք հովանա, այնուհետև ավելացրեք մյուս բաղադրիչները: Հարեք այնքան ժամանակ մինչև ստացվի միասեռ զանգված:
Դիմակը քսելուց առաջ մաքրեք երեսը: Քսեք դիմակը և թողեք այնքան ժամանակ, մինչև այն չորանա: Չորանալուց հետո դիմակը լվացեք սառը ջրով: