ՍԱՊԾ-ն հրատարակել է կարտոֆիլի ցեցի և լոլիկի հարավամերիկյան ցեցի դեմ պայքարի միջոցառումների ուղեցույց
ОбществоՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից կազմվել և 500 օրինակով տպագրվել է Հայաստանի տարածքում մորմազգի մշակաբույսերի համար վտանգ ներկայացնող կարտոֆիլի ցեցի և լոլիկի հարավամերիկյան ցեցի տարածվածության, դրանց վնասակարության բնույթի, մորֆոլոգիայի, կենսաբանական առանձնահատկությունների և այս վնասատուների դեմ պայքարի միջոցառումների մասին գրքույկը:
Ինչպես տեղեկացրին ծառայությունից, այն անվճար տրամադրվել է ՀՀ Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի մարզերի համայնքներին, որպեսզի ջերմոցային տնտեսություններն իրազեկվեն և ճիշտ կազմակերպեն իրենց աշխատանքը ջերմատներում: Գրքույկը նաև կարող է պրակտիկ ուղեցույց դառնալ մասնագետների համար: