Ереван, 26.Сентябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Մենք մեծ ներուժ ունենք Ֆրանսիայի հետ առևտրաշրջանառության ծավալները մեծացնելու համար. ՀՀ Նախագահ

Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 4-ին խորհրդակցություն է հրավիրել հայ-ֆրանսիական երկկողմ տնտեսական համագործակցության օրակարգային հարցերի շուրջ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, զեկույցով հանդես է եկել Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանը: Նկատի առնելով, որ Հայաստանի և բարեկամ Ֆրանսիայի միջև հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, և վերջին տարիներին այնպիսի վերընթաց են ունեցել, որ երկու պետություններն էլ դրանք բնորոշում են որպես առանձնաշնորհյալ հարաբերություններ, այսօրվա խորհրդակցությանը շեշտը դրվել է տնտեսական կապերի ներկայիս վիճակի, փոխշահավետ տարբեր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու հնարավորությունների, նոր ուղղությունների և հեռանկարների վրա:

Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, Հայ-ֆրանսիական բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար, ԱԺ պատգամավոր Արա Բաբլոյանը, էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, ՀՀ Նախագահի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ:

«Էական է, որ վերջին տարիներին բարձրաստիճան քաղաքական երկխոսությանը նոր որակ հաղորդվեց և ակտիվացան հայ-ֆրանսիական հարաբերությունները գիտակրթական, մշակութային, առևտրատնտեսական ոլորտներում, ընդլայնվեց իրավապայմանագրային դաշտը, որը ներառում է 40-ից ավելի համաձայնագրեր: Այսօր մենք բացառապես խոսելու ենք հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերությունների մասին և սկսենք նրանից, որ Հայաստանում գործող 140-ից ավելի ֆրանսիական կապիտալով ձեռնարկությունները շատ մեծ ավանդ են ներդնում Հայաստանի տնտեսական զարգացման գործում: Այդ ընկերություններից շ ատ-շատերը հայտնի են ողջ աշխարհով և իրենց ակտիվ գործունեությունն են ծավալում Հայաստանում:

Չափազանց կարևոր է այն հանգամանքը, որ Ֆրանսիայի զարգացման գործակալությունն սկսեց ակտիվորեն աշխատել Հայաստանում: Ընդամենը մեկ օրինակ հիշատակենք՝ Վեդիի ջրամբարի կառուցումը: Բոլորին հայտնի է, որ դեռևս 60-70-ական թվականներից Արարատյան դաշտավայրի բնակչության մի զգալի հատվածը երազում էր այդ ջրամբարի կառուցման մասին: Այս տարվա սկզբին ստորագրված համաձայնագիրը վստահություն է ներշնչում, որ 3-4 տարիների ընթացքում մենք կկառուցենք ջրամբարը, որն իր դրական ազդեցությունը կունենա Արարատյան դաշտավայրի զարգացման և առաջին հերթին՝ գյուղատնտեսության զարգացման գործում:

Կարևորում եմ այն հանգամանքը, որ Հայաստանում իր գործունեությունն է սկսել «Բիզնես ֆրանս» գործակալությունը: Պետք է նշել, որ այս գործակալությունների և ֆրանսիական կապիտալով ձեռնարկությունների գործունեությունը կարևորվում է ոչ միայն ֆինանսական, այլ նաև այն տեսակետից, որ եվրոպական բիզնես մշակույթ է ներմուծվում Հայաստան: Սա այն դրականն է, ինչի մասին մենք մշտապես խոսում ենք, ինչը, սակայն, չի նշանակում, որ մեր առևտրատնտեսական հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակի վրա կամ էլ կարող են բավարարել մեզ:

Երկրորդ՝ առևտրաշրջանառության ծավալները մեր երկրների միջև դեռևս գոհացուցիչ չեն: Ֆրանսիայի հետ մենք ունենք շատ մեծ ներուժ այդ հարաբերությունները զարգացնելու, և կցանկանայի տեսնել, թե ի՞նչ աշխատանք ենք կատարում, որպեսզի հասնենք մեզ բավարարող այն նվազագույնին, ինչից հետո կարող ենք խոսել շատ լուրջ զարգացումների մասին: Գիտեմ, որ նաև այս տարի է նախատեսվում անցկացնել գործարար համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումներ, գործարար հարթակի վրա աշխատանք, բայց տարին մեկ անգամ կամ երկու տարին մեկ անգամ այսպիսի միջոցառումների անցկացումն ուղղակÕ « անբավարար է: Կարծում եմ, որ Հայաստանի զարգացման հիմնադրամի գործունեությանը նոր շունչ պետք է հաղորդենք, այն պետք է ակտիվորեն աշխատի ոչ միայն Ֆրանսիայում, այլ նաև աշխարհով մեկ: Մեր պետական կառույցները, հիմնադրամները, սակայն, չեն կարող լիարժեք աշխատել այլ երկրներում, եթե մեր դեսպանատների ուշադրության կենտրոնում չլինեն այս հարցերը, և նրանք սերտորեն չհամագործակցեն: Մենք վաղուց ենք խոսում, որ դեսպանատներում անպայման պետք է լինի աշխատանքային պլան, պետք է լինի տնտեսական ծրագիր:

Այսօր արդեն կնշանակվի արտաքին գործերի փոխնախարարը, ով պետք է համակարգի մեր արտաքին տնտեսական հարաբերությունները, միջկառավարական հանձնաժողովների աշխատանքները և ընդհանրապես, պետք է զբաղվի զուտ արտաքին տնտեսական հարաբերություններով»,-նշել է Հանրապետության Նախագահը: Սերժ Սարգսյանը հանձնարարել է Էկոնոմիկայի նախարարին ուսումնասիրել Հայաստանում գործունեություն ծավալող ֆրանսիական կապիտալով ընկերությունների խնդիրները, առաջիկա ծրագրերը և հնարավորության սահմաններում օժանդակել նրանց` շեշտելով յուրաքանչյուր ներդրողի, այդ թվում և ֆրանսիական ներդրողների հետ, հարկավոր է տանել հասցեական աշխատանք և հարկ եղած դեպքում տրամադրել անհրաժեշտ օգնություն:

Դեսպան Վիգեն Չիտեչյանը հանգամանորեն ներկայացրել է հայ-ֆրանսիական տնտեսական օրակարգի հարցերը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության կողմից այդ ոլորտում ՀՀ պետական մարմինների հետ համագործակցությամբ իրականացվող քայլերը, առկա խնդիրները և առաջիկա ծրագրերը: «Հայ-ֆրանսիական տնտեսական կապերը որոշ չափով զիջում են քաղաքական հարաբերություններին: Այսօրվա քննարկումները, որոնց նախաձեռնության համար շնորհակալություն եմ հայտնում, վստահաբար կօգնեն մեզ վերլուծել պատճառները և գտնել տնտեսական հարաբերությունները քաղաքականի մակարդակին բարձրացն ելու հնարավորությունները: Մինչև 90-ական թվականների վերջը հայ-ֆրանսիական հարաբերություններում տնտեսական ուղղությունը շատ մեծ տեղ չէր զբաղեցնում: Տնտեսական կապերն աշխուժացան, գագաթնակետին հասնելով 2007-2008թթ., ինչում, անշուշտ, կարևոր խթան հանդիսացավ ֆրանսիայում Հայաստանի տարվա անցկացումը, որի նախապատրաստական շրջանում, ինչպես նաև բուն ընթացքում մեր երկիրը հայտնվեց ֆրանսիական բազմաթիվ խոշոր ձեռնարկությունների ուշադրության կենտրոնում: Եվ Հայաստանում սկսեցին գործել ֆրանսիական կապիտալի մասնակցությամբ բազմաթիվ ձեռնարկություններ:

Արդյու նքում, արդեն 2011-2012թթ. Ֆրանսիան դարձավ Հայաստանի երկրորդ գործընկերը արտաքին ներդրումների ծավալով: Դրան նպաստեցին նաև երկկողմ մի շարք տնտեսական համաժողովները, բիզնես ֆորումները, որոնցից երկուսը միայն Հայաստանի Նախագահի մակարդակով անցկացվեց Փարիզում և Լիոնում, և մեկը Ֆրանսիայի Նախագահի մասնակցությամբ՝ Երևանում: Կհիշատակեմ նաև Ֆրանսիայի խորհրդարանի կազմակերպած տնտեսական համաժողովը՝ ՀՀ ԱԺ նախագահի մասնակցությամբ: Այս պայմաններում վերջին տարիներին աշխատանքը նպատակաուղղեցինք մի կողմից դեպի թիրախային ծրագրեր, մյուս կողմից՝ դեպի փոքր և միջին ձեռնարկությունները: Թիրախային ծրագրերի իրականացման նպատակով դեսպանությունը կապեր հաստատեց ու զարգացրեց Ֆրանսիայի կառավարությանն առընթեր գործակալությունների հետ, որոնց մեջ հատկապես առանձնանում է ֆրանսիական զարգացման գործակալությունը»,-ասել է Վիգեն Չիտեչյանը:

Խորհրդակցության ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը քննարկված հարցերի, հիմնախնդիրների և ծրագրերի վերաբերյալ համապատասխան հանձնարարականներ է տվել խորհրդակցության մասնակիցներին և համապատասխան գերատեսչություններին:

Ральф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай