ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը հարգանքի տուրք է մատուցել Վազգեն Սարգսյանի հիշատակին
ОбществоՄարտի 5-ը հասարակական-քաղաքական և ռազմական գործիչ, ՀՀ Ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է: Սպարապետն այսօր կդառնար 57 տարեկան: Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը Սպարապետի ծննդյան օրվա առթիվ միջոցառումներ է կազմակերպել:
Ինչպես տեղեկացնում է ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը, միջոցառումների շրջանակներում ՀՀԿ-ական երիտասարդներն այցելեցին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ և հարգանքի տուրք են մատուցել Սպարապետի հիշատակին: Երիտասարդ ՀՀԿ-ականները ծաղկեպսակներ են տեղադրեցին Սպարապետի արձանի առջև, այնուհետև շրջայց կատարեցին ռազմական ինստիտուտի տարածքում, այցելեցին «Փառքի սրահ»:
Ինստիտուտի հրամանատարական կազմի ներկայացուցիչները, ուղեկցելով երիտասարդներին, պատմել են ռազմական ինստիտուտի ստեղծման մասին` կարևորելով այդ գործում Սպարապետի ներդրած ջանքերը:
Երիտասարդ ՀՀԿ-ականները եղել են նաև վերջերս զոհված զինծառայողների անունները կրող լսարաններում, որտեղ ստացան լսարանների վերաբերյալ սպառիչ տեղեկություններ:



