Ереван, 05.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Սպարապետը մեծություն է, բոլոր ժամանակների ամենահզոր անհատականություններից մեկը. Մանվել Գրիգորյան

Գեներալ Մանվել Գրիգորյանը ամեն տարի մարտի 5-ին այցելում է սպարապետ Վազգեն Սարգսյանի տուն շնորհավորելու Գրետա մայրիկին՝ որդու ծննդյան օրվա հետ կապված:

Մինչ Վ.Սարգսյանի տուն այցելելը այսօր ԵԿՄ նախագահը նախեւառաջ եղավ «Եռաբլուր» պանթեոնում, որտեղ էլ գեներալը լրոգրողների հետ կիսվեց Վազգեն Սարգսյանի հետ առաջին հանդիպման մասին հիշողություններով. «Երբ առաջին անգամ հանդիպեցինք վերջինս սովորական շարքային զինվոր էր եւ դեռ հրամանատար չէր»,- ասաց գեներալը:

Պատասխանելով հարցին, թե առաջին հանդիպման ընթացքում Վազգեն Սարգսյանի՝ լավ զինվորական լինելու մասին պատկերացում կազմե՞լ է արդյոք, Մ.Գրիգորյանը նշեց. «Դե, որ չկազմեինք, ո՛չ ընկերություն կանեինք, ո՛չ բարեկամություն, ո՛չ էլ կշարունակեինք իր ծրագրերն իրականացնել: Առաջին տպավորություն... հարգանքը կամ գաղափարները, ձգտումը նույնն է եղել՝ հայրենիք, պետություն, անկախություն»:

Ի դեպ, գեներալ Մանվել Գրիգորյանն այսօր եղավ նաեւ Ծիծեռնակաբերդում, որտեղ շնորհավորանք հղեց Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա եւ Պատանի երկրապահի երդման արարողության կապակցությամբ.

«Շնորհավորում եմ ամենքիս այս հրաշալի տոնի կապակցությամբ: Մարտի 5-ը մեր ազգային տոնացույցի կարեւորագույն օրերից է, հիրավի հպարտ օր: Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորում եմ եռասերունդ Երկրապահ կամավորականների միությանը, աշխարհասփյուռ երկրապահ հայ ժողովրդին, շնորհավորում եմ մեր հայրենիքի ազատության եւ անկախության համար նահատակված հայորդիներին, հերոսներ ծնող մեր հերոս մայրերին:

Հատուկ շնորհավորանքներս մեր ազգի մեծ մայրիկին՝ Գրետա մայրիկին, որ հայ ազգին Սպարապետ է պարգեւել: Թույլ տվեք բոլոր ներկաների անունից բարձրաձայն հնչեցնել՝ ծնունդդ շնորհավոր, Սպարապե՛տ: Հարգելի´ ներկաներ, Հայաստան, Արցախ պետությունները կայացել են, հայրենյաց սահմանների անվտանգությունը պահպանվել են, այսօր էլ պահպանվում են քաջարի հայորդիների արյան եւ առողջության գնով: Եկեք մեկ րոպե լռությամբ հարգենք մեր հերոս նահատակների հիշատակը` Սպարապետ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ:

Սպարապետը մեծություն է՝ բոլոր ժամանակների ամենահզոր անհատականություններից մեկը: Դեռ մինչեւ պետություն ունենալն էլ Վազգեն Սարգսյանն ազգի նվիրյալ էր, մեզանից մեկն էր, բայց եւ առաջամարտիկ էր: Վազգեն Սարգսյանին Սպարապետ կոչումը մենք տվեցինք, հայ ժողովուրդը տվեց, կարելի է ասել` նա համազգային քվեով ընտրվեց Սպարապետ: Վազգենը Երկրապահի հիմնադիր նախագահը դարձավ, հայոց ազգային բանակի առաջին ղեկավարը դարձավ: Անձամբ ես Վազգենի հետ լուրջ ճանապարհ եմ անցել եւ շատ հպարտ եմ այդ փաստով:

Վազգեն Սարգսյանը Երկրապահի ոչ միայն հիմնադիրն է, այլեւ` հավերժ նախագահը: Սպարապետը հավերժ մնալու է Երկրապահի ղեկավարը, եւ դա մեծ պատիվ է մեզ համար: Վազգենն ականավոր պետական, հասարակական, քաղաքական, ազգային գործիչ է: Փաստ է, որ մեր պետության մեջ ամենակայացածը հենց այն կառույցներն են, որոնք հիմնադրել է Սպարապետը` Երկրապահն ու բանակը:

Հենց Երկրապահն ու բանակն են հայոց պետականության զորեղ հաղթաթուղթն արտաքին քաղաքական շփումներում: Ես հավաստիացնում եմ, որ այսօր եւս հայոց բանակն անպարտելի է: Թուրքերի նենգ սադրանքները համարժեք պատասխան են ստանում: Մեր ժողովուրդն ամեն օր դրանում համոզվելու առիթ ունենում է:

Ցավոք, նենգաբարո թուրքի դիվերսիոն թափանցման փորձերը կանխելիս նահատակվում են հայ քաջորդիներ, որոնք, սակայն, ոչ թե մահանում են, այլ` գիտակցված մահն ընտրելով` անմահանում են, միանում են Արցախյան ազատամարտի մեր նահատակներին ու մեր մարտընկերների հետ երկնային արքայությունից հսկում են մեր անդորրն ու երաշխավորում մեր անվտանգությունը: 1989-94 թվականների պատերազմի նահատակները կամ 2016-ին սահմանային առաջնագծում նահատակվողները նույն հերոսներն են, լավագույն հայի նույն տեսակն են: Եռասերունդ Երկրապահը, ամբողջ հայ ազգը խոնարհվում են բոլոր ժամանակներում հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի առջեւ:

Երկրապահը միշտ եղել է, կա ու կլինի բանակի կողքին, բանակի հետ: Երկրապահը մեկ անգամ` 1989-ին է առաջնագիծ մեկնել ու մինչ օրս առաջնագծում է` հայ դիրքապահի կողքին, սահմանապահ զինվորի կողքին: Եռասերունդ Երկրապահն այսօր ինքն է սահմանապահ, ինքն է դիրքապահ եւ երբեք-երբեք չի լքելու առաջնագիծը: Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության բոլոր բաժանմունքների ներկայացուցչությունները, հերթափոխով, անընդհատ Արցախի, Տավուշի, Արարատի, Վայոց Ձորի, Սյունիքի, ՀՀ եւ ԼՂՀ բոլոր սահմանամերձ տարածքներում են, մարտական դիրքերում:

Սա սահմանաբնակ ժողովրդին, սահմանապահ զինվորին քաջալերելու եւ ինչու չէ` քաջալերվելու լավ առիթ է: Ե´վ մենք, ե´ւ Հանրապետության ղեկավարությունը, ե´ւ սահմանաբնակ ժողովուրդն ու սահմանապահ զինվորը համոզված են, որ անհրաժեշտության դեպքում 3-4 ժամում տասնյակհազարանոց երկրապահական բանակը, որպես պահեստազոր, կարող է հայտնվել սահմանային առաջնագծում՝ այն դիրքերում, որտեղ հարկ կհամարի մեր մարտական ընկեր, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը:

Սպարապետի ծննդյան օրը նշելը իմ որոշմամբ արդեն դարձել է ավանդական եւ վերածվել պատանի երկրապահի երդման օրվան: Հարգելի՛ պատանիներ, շնորհավորում եմ ձեզ երդման կապակցությամբ: Այսօրվանից դուք կարող եք հպարտորեն կրել Երկրապահ վեհ անունը: Երկրապահի, պաշտպանության, կրթության եւ գիտության, տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների, աշխատանքի եւ սոցիալական հարցերի, առողջապահության, արդարադատության, սպորտի եւ երիտասարդության հարցերի, սփյուռքի նախարարությունների, Փաստաբանների պալատի միջեւ կնքված հուշագրերի ընդունումից հետո, նաեւ` հայ առաքելական սուրբ եկեղեցու եւ ոստիկանության հետ գործակցության խորացումից հետո նոր թափ է ստացել պատանի երկրապահ կառույցների ձևավորման եւ համալրման աշխատանքը:

«Պատանի երկրապահ» կառույցներ գործում են ՀՀ, Արցախի, արտերկրի բոլոր տարածքային բաժանմունքներում եւ ներկայացուցչություններում: Գործում է արդեն թվով 83 ակումբ, նույնքան էլ` Երիտասարդ երկրապահի կառույց: «Պատանի երկրապահ» հայրենասիրական ակումբներ ստեղծվել են Հանրապետության բոլոր դպրոցներում: Բոլորս ենք պատասխանատու կրթված, գրագետ, ուժեղ, առողջ սերունդ ունենալու համար: Պատանի երկրապահների ուսուցման պրոցեսը բոլորիս պարտքն ու պարտականությունն է` ընտանիքի, դպրոցի, եռասերունդ Երկրապահի, գործընկեր կառույցների: Աշխարհում այսօր գլոբալ պրոցեսներ են ընթանում, եւ բոլորս պետք է միմյանց օգնենք, որպեսզի մեր գալիք սերունդը կարողանա աշխարհին համընթաց քայլել` աշխարհի առաջատարների թվում լինել:

Այսօր Ծիծեռնակաբերդի բարձունքում երդում են ընդունում տասը հազարից ավելի պատանի եւ աղջիկ: Այս միջոցառմանը զուգահեռ ամբողջ Հանրապետությունում, բոլոր մարզերում, բոլոր տարածքներում տեղի են ունենում պատանի երկրապահի երդման արարողություններ: Հպարտությամբ արձանագրենք, որ Ամենայն Հայոց Գարեգին երկրորդ կաթողիկոսի կարգադրությամբ Սպարապետի ծննդյան օրվա և պատանիների երդման կապակցությամբ մարտի 5-ը հռչակվել է պատանի երկրապահների օրհնության օր:

Այսօր պատանի երկրապահների օրհնության կարգեր են մատուցվում Մայր տաճարում եւ հայ առաքելական բոլոր առաջնորդանիստ եկեղեցիներում:

Շնորհակալություն մեր պետությանն ու պետության ղեկավար Սերժ Սարգսյանին, որ պատանիների հայրենասիրական դաստիարակության հարցերում անվերապահորեն աջակցում են մեզ: Հենց նախագահի անմիջական աջակցությամբ պատանի երկրապահը պետական ճանաչում ձեռք բերեց:

Նախագահը մեզանից մեկն է, մեր մարտական ընկերն է: Նախագահը, գիտակցելով, խորապես ընկալելով, թե ինչ կարեւոր նշանակություն ունի նոր սերնդի ճիշտ ռազմահայրենասիրական դաստիարակությունն, աջակցում է պատանի երկրապահներին թե´ պետական, թե´ուսուցման, թե´ հանգստի եւ թե´ այլեւայլ հարցերում»,-ասաց գեներալ Մանվել Գրիգորյանը:

Սոսե Չանդոյան

Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy»