Ի՞նչ կպատահի, եթե ամեն առավոտ մեղրով խնձորի բնական քացախ խմեք
Lifestyleshabat.am-ը գրում է.
Այս երկու բաղադրիչների խառնուրդը մի շարք օգտակար տարրեր է պարունակում, որոնք պայքարում են ինֆեկցիաների, բորբոքումների և մի շարք հիվանդությունների դեմ: Այս խառնուրդի կանոնավոր օգտագործումը հետևյալ ազդեցությունը կունենա ամբողջ օրգանիզմի վրա.
- Կնվազեն հոդացավերն ու բորբոքումները
- Կանցնի այրոցը
- Կլավանա մարսողությունը
- Էներգիայի հոսք կզգաք
- Կիջնի արյան բարձր ճնշումն ու կնվազի խոլեստերինի մակարդակը
- Ավելի լավ մաշկ կունենաք
- Կանցնի բերանի տհաճ հոտը
- Կկորցնեք մի քանի ավելորդ կիլոգրամներ
Հիվանդ ժամանակ մեր օրգանիզմի թթվայնության մակարդակը բարձր է: Իսկ երբ ժամանակակից աշխարհի սնունդը՝ արագ սնունդը, վերամշակված ուտելիքները, ներթափանցում է մեր օրգանիզմ, թթվայնությունն էլ ավելի է բարձրանում: Խնձորի քացախի և մեղրի համադրությունն օգնում է կարգավորել օրգանիզմում թթվային և ալկալային բալանսը:
Շատ կարևոր է բնական մեղրի և խնձորի քացախի օգտագործումը: Սովորական քացախը միևնույն ազդեցությունը չի ունենա՝ ինչ խնձորինը:
Մեղրի և խնձորի բնական քացախի համադրությունը պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ է
- 1 թ/գ մեղր
- 1 թ/գ-ից 1ճ/գ խնձորի քացախ
- 1 բաժակ ջուր
Այս խառնուրդը պետք է խմել առավոտյան՝ ուտելուց 20-30 րոպե առաջ:
Քանի որ խնձորի քացախի մեծ քանակության օգտագործման դեպքում օրգանիզմում նվազում է կալիումի մակարդակը, և, բացի այդ, խնձորի քացախը չի կարելի օգտագործել որոշակի դեղամիջոցների հետ, խորհուրդ ենք տալիս խառնուրդն օգտագործելուց առաջ խորհրդակցել բժշկի հետ: