Ինչպես ազատվել ոտքերի երակային և անոթային ցանցից և ինչ հիվանդությունների մասին են դրանք հուշում
LifestyleԱռողջապահական Doctor.am կայքը ներկայացնում է վարժությունների ու կոսմետիկական մեթոդների այն համալիրը, որը կօգնի կանանց ազատվել առողջապահական ու կոսմետիկական այնպիսի լուրջ թերությունից, ինչպիսին է ոտքերի վրա արտահայտված երակային ու անոթայյին ցանցը` աստղիկներ, լայնացած երակներ ու կապտուկներ:
Պետք է հստակ իմանալ, որ մաշկի վրա երակների բարակ ցանցի առաջացումը, խոսում է ստորին վերջույթներում արյան հոսքի խանգարման մասին և սովորաբար դրանք հայտնվում են վարիկոզային հիվանդության վաղ փուլերում:
Անոթային խնդիրների առաջացման առաջին պատճառը ժառանգականությունն է: Անոթային աստղիկների առաջացման պատճառ կարող են լինել նաև հորմոնային ֆոնի խնդիրները: Այստեղ դեր ունի նաև ֆիզիկական ծանրաբեռնվածությունը՝ սպորտը, պրոֆեսիանալ պարերը, ծանրություն բարձրացնելը, ոտքերի վրա երկար կանգնելը: Արյան խցանման կամ դրանց երկարատև հոսքի պատճառով անոթները կարող են չդիմանալ ճնշմանը, ինչի հետևանքով անոթների պատերը լայնանում են և անցնում մաշկի տակ:
Երակային ցանցից ազատվելու համար, նախ և առաջ պետք է այցելել անոթաբանի կամ ֆլեբոլոգի, որը ընդհանուր պրոցեդուրաներ կնշակակի վարիկոզային հիվանդության բուժման կամ կանխարգելման համար . դեղամիջոցներ երակների պատերը ամրացնելու համար, մերսումներ, հատուկ ներքնազգեստ և զուգագուլպաներ, ինչպես նաև երակների թերությունների վերացման վիրահատական և կոսմետոլոգիական միջամտություններ:
Պրոֆեսիոնալ կոսմետոլոգներն ոտքերի անոթային ցանցի վերացման համար ունեն մի քանի մեթոդներ: Գոյություն ունի նաև անոթային ցանի վերացման ավելի ժամանակակից մեթոդ՝ անոթների լազերային կոագուլյացիա:
Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում: