Մահացել է էլեկտրոնային փոստի գաղափարի հեղինակը
ОбществоBusiness Insider-ը հայտնում է, որ մահացել է էլեկտրոնային փոստի ստեղծող Ռեյ Թոմլինսոնը:
Թոմլինսոնը 75 տարեկան էր: Լուրը հաստատել է ինտերնետի հիմնադրման «կնքահայր» Վինթ Սերֆը:
Հենց նա է ժամանակին ստեղծել email ասվածը՝ այն տեսքով, որ այսօր հայտնի է մեզ: Նա նաև էլեկտրոնային հասցեում @-ի կիրառման գաղափարի հեղինակն է:
Էլեկտրոնային փոստը՝ համակարգը, որում մի օգտատերը կարող է հաղորդագրություն ուղարկել մեկ այլ օգտատիրոջ, հորինվել է 1971-ին: Իր գաղափարի համար Թոմլինսոնը բազմաթիվ մրցանակների է արժանացել կենդանության օրոք: