Ամերիկացի թոշակառուն 291.400.000 դոլար է շահել վիճակախաղում
ОбществоԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում թոշակի անցած դատավոր Ջեյմս Սթոքլասը հանրահայտ Powerball վիճակախաղում շահել է 291.4 մլն դոլարի ջեքփոթը:
Ինչպես հայտնում է The New York Daily News-ը, 67-ամյա տղամարդը պատմել է, որ հաջողակ տոմսը գնել է Ֆլորիդայից Փենսիլվանիա վերադարձի ճանապարհին:
«Ես ռեստորանում էի, երբ իմացա շահող համարները: Երբ ուրախությունից բղավեցի ու ասեցի, որ արդեն հարուստ եմ, ռեստորանում իսկական իրարանցում սկսվեց»,-պատմել է տղամարդը:
Հետաքրքրական է, որ տղամարդու հարազատ եղբայրը նույն վիճակախաղով շահել է ընդամենը 7 դոլար: