Համաշխարհային բալետի աստղերը Լոնդոնի գալա-համերգում հիշատակի տուրք են մատուցել Մայա Պլիսեցկայային
КультураՌուսական եւ համաշխարհային բալետի աստղերը Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում կայացած գալա-երեկոյին հիշատակի տուրք են մատուցել ռուս մեծ պարուհի Մայա Պլիսեցկայային (1925 – 2015): Լոնդոնի «Քոլիզեում» թատրոնում տեղի ունեցած համերգի ժամանակ ամբողջ աշխարհից ժամանած առաջատար պարողները ցուցադրել են լավագույն համարներ Մեծ թատրոնի նախկին առաջին պարուհու խաղացանկից, ինչպես նաեւ հնտվածներ դասական եւ արդի այլ բալետներից, տեղեկացնում Է Արմենպրեսը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
Ըստ որում Պլիսեցկայան, որն իր երկար եւ փայլուն կարիերայի ընթացքում բազմիցս պարել Է «Քոլիզեումի» բեմում, «Ave Մայա» անվանումը կրող համերգի մասնակիցների խոստովանությամբ, ասես աննշմարելի ներկա Էր երեկոյին, որն սկզբնապես մտահղացվել Էր որպես տոն ի պատիվ նրա հոբելյանի: Ներկայության այդ զգացողությունն ավելի Էր ուժեղանում, երբ երկու արարներից յուրաքանչյուրի սկզբում մեծ Էկրանին հազվագյուտ ֆոտոկադրեր Էին ցուցադրվում պարուհու կյանքից: