Նավթի գինը մոտեցել է բարելի դիմաց 40 դոլարին
ЭкономикаԱՄՆ-ում հորատման կայանքների թվի կրճատման վերաբերյալ հաղորդումները վեր են մղում նավթի համաշխարհային գները, տեղեկացնում Է Արմենպրեսը:
Մարտի 7-ի առավոտյան Brent մակնիշի խառնուրդի մայիսյան ապառնագրերի արժեքը հասել Է բարելի դիմաց 39,48 դոլարի, WTI մակնիշի նավթի ապրիլյան ապառնագրերի գինը բարձրացել Է մինչեւ 36,59 դոլար:
Մարտի 4-ին ավարտված աշխատանքային շաբաթվա արդյունքներով՝ ԱՄՆ-ում հորատման կայանքների թիվը կրճատվել Է 2,6 տոկոսով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: