Ի՞նչ նվիրել սիրելիին Մարտի 8-ին. նվերների 8 տարբերակ (ֆոտո)
LifestyleWnews.am-ը գրում.
Առջեւում կանանց տոներն են. գարնանային ամենագեղեցիկ մեկամսյակը։ Առաջին հարցը, որը հուզում է տղամարդկանցից շատերին. ինչ նվիրել սիրած կնոջը։ Իհարկե այս առումով կանանց նախապատվությունները տարբեր են, սակայն կան նվերների մի քանի տեսակներ, որոնք ցանկալի են գրեթե բոլոր կանանց համար։ Նյութական նվեր մատուցելուց զատ հիշեք, որ կանանց նախեւառաջ երջանկացնում է ձեր հոգատարությունը, սիրո անկեղծ խոստովանությունն ու նվիրվածությունը, որը պետք է նվիրել ոչ միայն տոներին, այլև՝ միշտ։
Wnews.am-ը ներկայացնում է կանանց համար ցանկալի նվերները.
Ծաղիկներ.
Ո՞վ չի սիրում ծաղիկներ… դրանք գեղեցիկ են, նուրբ, հաճելի բույրով եւ յուրաքանչյուր կնոջ ժպիտ են պարգեւում։ Եթե չգիտեք ինչ նվիրել կնոջը, առաջին բանը, որ կարելի է անել, նրան ծաղկեփունջ գնելն է։ Ի դեպ, ցանկացած կնոջ համար հաճելի կլինի, եթե ծաղկեփնջում գտնի բացիկ՝ձեր անկեղծ սիրո խոստովանությամբ։
Զարդ.
Նուրբ վզնոց, ականջօղ, թեւնոց կամ կախազարդ. հավատացեք, որ շատ աղջիկների է հաճելի նման նվեր ստանալ։ Եթե չգիտեք, թե կոնկրետ ինչ չափսի զարդեր է նա նախընտրում, պարզապես ընտրեք ամենանուրբն ու կանացին, փաթեթավորեք գեղեցիկ տուփում։ Վստահ եղեք, արկղիկը բացելիս, նա կժպտա։
Օծանելիք.
Իհարկե, կնոջն օծանելիք նվիրելուց առաջ պետք է իմանալ բուրմունքների նրա նախապատվությունը, չէ՞ որ ձեր գնած քաղցր կամ սուր հոտով օծանելիքը, հնարավոր է, նա այդպես էլ չօգտագործի, քանի որ չի սիրում նման հոտեր։
Գեղեկցության եւ խնամքի միջոցներ.
Կանանցից շատերը մեծ ուշադրություն են դարձնում իրենց արտաքին խնամքին. կոսմետիկա, մաշկի կամ վարսերի խնամքի պարագաներ… Սրանք եւս կարող են դասվել կնոջ համար ցանկալի նվերների շարքին, սակայն ինչպես օծանելիքի, այնպես էլ այս պարագաների ընտրության դեպքում շատ կարեւոր է իմանալ կնոջ նախապատվությունը։ Օրինակ, կոսմետիկան ընտրելիս պետք է հաշվի առնել նրա նախընտրած գունային գաման, իսկ մաշկի կամ վարսերի խնամքի միջոցներ ընտրելիս, նկատի ունենալ նրա մաշկի եւ վարսերի տեսակը։ Նվերը մատուցելիս մի մոռացեք նրան հիշեցնել, որ նա շատ գեղեցիկ է, իսկ նվերը պարզապես միջոց է գեղեցկությունը պահպանելու համար։
Ձեր կողմից պատրաստված օրիգինալ նվեր.
Ձեր ձեռքերով կնոջ համար պատրաստված ցանկացած իր կերջանկացնի նրան. չէ՞ որ դա բացառապես նախատեսված կլինի իր համար եւ նման նվեր կստանա միայն նա։ Այդ իրը կարող է խորհրդանշական լինել եւ ձեր երկուսի մոտ լավ հիշողություններ առաջացնել։ Օրինակ՝լուսանկարների ալբոմ ձեր երկուսի լուսանկարներով։
Տրվե’ք երեւակայությանը կամ վերհիշեք ձեր ապրած երջանիկ պահերը, գուցե այդպիսով կողմնորոշվեք, թե ինչ կարելի է պատրաստել սեփական ձեռքերով։
Ֆրանսիական մակարոններ.
Գունավոր, փափուկ, նրբաճաշակ ու համեղ. ֆրանսիական մակարոնները հաճելի նվեր է կնոջ համար։
Հետաքրքրվեք նրա հոբիիով եւ դրան համապատասխան նվեր մատուցեք.
Եթե նա տարվում է նկարչությամբ, նրան համապատասխան ներկեր կամ վրձիններ նվիրեք, սիրում է լուսանկարել, նոր ֆոտոապարատ կամ օբյեկտիվ նվիրեք։ Եթե կոնկրետ իրերի հավաքածու ունի, դրան համապատասխան նոր նմուշներ նվիրեք։
Ձեր այս քայլով ապացուցում եք, որ իսկապես հետաքրքրված եք նրանով, հավատացեք նա կգնահատի դա:
Որեւէ հետաքրքիր վայրի տոմս կամ աբոնեմենտ.
Իմացեք նրա հետաքրքրությունները, որտե՞ղ է նա սիրում ժամանակ անցկացնել, ինչով է սիրում զբաղվել եւ ձեռք բերեք տոմս կամ աբոնեմենտ ։ Սա կարող է լինել լողավազանի, թիավարության, էքստրեմալ որեւէ ժամանցի վայրի աբոնեմենտ, նրա սիրած խմբի համերգի տոմս: Կարող եք երկուսիդ համար որեւէ տուր-փաթեթ գնել և մեկնել շրջագայության մի քանի օրով։ Կարող եք որեւէ սպա կենտրոնի այցելության աբոնեմենտ նվիրել. չէ՞ որ յուրաքանչյուր կին սիրում է իր խնամքին ժամանակ տրամադրել։






