Քեյթն ու Ուիլիամն առաջին անգամ երեխաների հետ վայելում են Ֆրանսիական Ալպերի ձյունը (ֆոտո)
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Արքայադուստր Շառլոտն ու արքայազն Ջորջն առաջին անգամ խաղում են ձյան մեջ՝ ծնողների՝ Քեյթի և Ուիլիամի հետ, Ֆրանսիական Ալպերում։
Թագավորական զույգը Ֆրանսիական Ալպերում իրենց ընտանեկան արձակուրդի նկարները տարածել է այս շաբաթ։
Քեմբրիջի դուքսն ու դքսուհին հրավիրել են Press Association գործակալության լուսանկարիչ Ջոն Սթիլվելին, որպեսզի նա նկարեր ընտանիքի առաջին ձմեռային հանգիստը։ Սթիլվենն ասել է, որ զույգը ցանկացել է իրենց ուրախությունը կիսել հանրության հետ։
Քենսինգտոնյան պալատի խոսնակն ասել է, որ սա առաջին անգամ է, որ թագավորական երիտասարդ ընտանիքն իր 4 անդամներով մեկնել է հանգստի և առաջին անգամ է, որ երեխաները խաղում են ձյան մեջ։
.png)
.png)
.png)
.png)

