Սիրիայի քրիստոնյաները պետք է մասնակցեն ճգնաժամի լուծմանը. Արամ Ա
ОбществоՍիրիայում խաղաղության գործընթացին պետք է մասնակցեն այդ երկրի բոլոր համայնքները, այդ թվում քրիստոնյաները:
Այս մասին, մարտի 5-ին, Ժնեւում, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Նիկոլաս Միշելի եւ Սիրիայի հարցով բանագնաց Ստեֆան դը Միստուրայի հետ հանդիպման ժամանակ նշել է Մեծ Տանն Կիլիկիո կաթողիկս Արամ Ա-ն:
Շուրջ երկու ժամ տեւած խորհրդակցությունների ընթացքքում, Վեհափառ Հայրապետը լսել է ՄԱԿ-ի ներկայացուցիչների տեսակետները Սիրիայի ճգնաժամի կարգավորման վերաբերյալ, ապա ներկայացրել իր պատկերացումները խաղաղության գործընթացի ու մասնավորապես քրիստոնյա համայնքների մասնակցության շուրջ։
Առաջին հերթին Վեհափառ Հայրապետը շեշտել է, որ որպես նույն պարտավորությունները եւ իրավունքներն ունեցող համահավասար քաղաքացիներ, քրիստոնյաները գործուն մասնակցություն պետք է ունենան Սիրիայի քաղաքական կյանքում:
Արամ Ա.-ն մի շարք գործնական առաջարկներ է ներկայացրել՝ հատկապես Ժնեւում տեղի ունենալիք բանակցությունների առաջիկա հանգրվանին համայնքային ներկայացուցիչների մասնակցության ուղղությամբ։ Ներկաները համաձայնելով Նորին Սրբության հետ, առաջարկել են, որ այդ հարցի շուրջ իր հետ խորհրդակցությունները շարունակվեն՝ շուտով կայանալիք բանակցությունների արդյունքների լույսի ներքո:
Նշենք, որ Սուրիայի ճգնաժամի հետ կապված Արամ Ա կաթողիկոսը Ֆը Միստուրայի հետ հանդիպում է ունեցել նաեւ 2015-ի հոկտեմբերի 20-ին: