Ереван, 06.Ноябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад

Կլարը, Ռոզը ու մեր Անոն

Վաղվանից կտրվի մեկնարկը գրպանահատության մի ծեսի, որը մեզանում կոչվում է Կանանց միամսյակ:

Ամեն դեպքում, մարտի ութից մինչև ապրիլի յոթն ընկած ժամանակահատվածը նվիրվում է կանանց, ամենատարբեր միջոցներով: Այս ընթացքում, իհարկե, համացանցը ողողված է տափակ ու ոչ տափակ հումորներով, ամեն տեսակ ճշմարտացի պատումներով, իսկ վաղվանից կսկսվեն միմյանց կեղծ շնորհավորող ու մտքում ծաղիկների գներն անիծող իրավիճակները: Թողնենք այս թեթև կենցաղայինը և անցնենք բուն օրվան կամ տոնին, ինչպես կուզեք:

Նախ՝ այս տոնի, կամ ի սկզբանե ոչ տոնի գաղափարը մատուցվում է խեղաթյուրված: Այն չի եղել տոն, այլ Կլարա Ցետկինի և Ռոզա Լյուքսեմբուրգի թեթև ձեռքով դարձել է կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օր (ի դեպ, Իսրայելում կա Տղամարդկանց իրավունքների պաշտպանության կազմակերպություն), այն հետո է դարձել տոն` առավելապես սոցիալիստական ճամբարի երկրներում: Տոն դառնալով ձևով, դեռ չի նշանակում, որ այն տոն է դարձել բովանդակությամբ: Այստեղ պետք է հաշվի առնել հատկապես այն հանգամանքը, որ շատ տոներ բռնի կերպով են մտցվել հասարակության գիտակցության մեջ, հատկապես խորհրդային փուլում: Վերջին շրջանում կարծես մի կերպ ձերբազատվում ենք Փետրվարի 23 կոչվածից, բայց  Մարտի 8-ը համառորեն իր դիրքերը չի զիջում: Անկախություն ձեռք բերելուց հետո, երբ խմբագրվում էր ամեն ինչ, կարծես թե սա նույնպես խմբագրվեց և բերվեց Ապրիլի յոթը (չար լեզուններն ասում էին, որ այդ օրը Տեր-Պետրոսյանի մոր ծննդյան օրն է, բայց, կարծում ենք, պատահական համընկնում է): Ապրիլի յոթն էլ մի ուրիշ պատմություն է, որին կանդրադառնանք ստորև:

Կլարան և Ռոզան ընտրեցին մարտի ութը, ինչո՞ւ: Պատմաբանները ներկայացնում են երկու հիմնական լեգենդ. Դրանցից մեկն համընկնում է հրեական Պուրիմ տոնին, որը  կապվում է մարդասպանության զանգվածային դեպքերի հետ:  Այդ տոնով հրեաներն իրենց շնորհակալությունն են հայտնում Էսֆիր թագուհուն, որը կարողացավ համոզել Քսերքսես արքային ոչնչացնել կամ հրեաներին իրավունք տալ ոչնչացնելու իրենց թշնամիներին: Ինչպես տեսնում եք, այս տոնի մեջ մի քիչ արյուն կա: Մյուս  տարբերակը, կիսալեգենդային, նույնպես հրեական է: Եգիպտական զորքերը պաշարել էին հրեական քաղաքները: Բնակիչներն այլևս չէին դիմանում: Հրեա կանայք գնացին եգիպտացիների մոտ, հանձնվելու իմիտացիա ստեղծեցին և տրվեցին նրանց ամբողջ գիշեր: Առավոտյան հրեական զորքը հարձակվեց ընդարմացած եգիպտացիների վրա և կոտորեց: Սա էլ մի տեսակ գեղեցիկ չէ, որպես այս գեղեցիկ ներկայացվող տոնի հիմնավորում: Կա նաև հռոմեական ծագման ավանդույթ, բայց, ինչպես տեսնում ենք, որևէ մեկը կապ չունի ներկայիս ընկալումների  հետ:

Հասկանալի է, որ հայ հասարակությունը,  ըստ որոշ սոցիոլոգիական հարցումների, լինելով ամենադժբախտ հասարակություններից մեկը, տոն է տենչում: Սակայն այստեղ խնդիրը և՛ սոցիալական մատուցման, և՛ մոտեցումների դաշտի մեջ է: Երկու դեպքում էլ տոնը չի կայանում կամ եթե անգամ կայանում է, ապա մի փոքր խմբի համար: Խնդիր է նաև սոցիո-նորմատիվ ասպեկտում  առնչակցությունների բնույթում: Երբ տեսնում ես այդ օրերին շողացող իգական սեռի ներկայացուցիչներին, ակամա մտածում ես, թե տարվա ընթացքում որքան կտտանքների են ենթարկվել, որ այսօր սպասում են շնորհավորանքների: Այստեղ մեծ դեր է խաղում ինքնախաբեության գործոնը: Իսկ խորհրդային հիշողությանն անդրադարձանք վերը:

Սակայն մեկ բան է զարմանալի. նոր սերունդը, որը չի  տեսել խորհրդային երկիր, ինչպե՞ս է կարողանում պահել ու գուրգուրել այդ հիշողությունը: Սա մի բան կարող է նշանակել, որ նրան փոխանցում են այդ հիշողությունը, իսկ եթե փոխանցում են, ուրեմն անկախությունը միֆ է:

Գալով Ապրիլի յոթին, փաստենք, որ ապրիլի առաջին շաբաթը համընկնում է Եկեղյաց գավառի Երիզա ավանում Անահիտի պաշտամունքային և մեծարման շաբաթի հետ: Ինչպես գիտենք, Անահիտը մեզանում եղել է Մայրության և պտղաբերության աստվածուհին ու եթե դիտարկենք այս առումով, ապա այն ավելի շատ տոնական է և հիմնավորված՝ որպես Ապրիլի 7, քան Մարտի 8-ը:

Բայց անահտական պաշտամունքի դրվագներն էլ հարամ է անում Ստրաբոնը՝ նշելով, որ հայերը, ինչպես աշխարհի շատ հին ժողովուրդներ, ունեցել են հետերիզմի (հետերիզմ կամ սրբազան պոռնկություն, հին աշխարհի շատ ժողովուրդներ իրենց պաշտելի աստվածուհուն նվիրված տոների օրերին շնանում էին նրա տաճարում կամ մոտակայքում և հետո ավելի պատվաբեր էր ամուսնանալ այն աղջկա հետ, որն իր անմեղությունը նվիրել էր տվյալ աստվածուհուն) ծես, որը հենց ապրիլի առաջին շաբաթվա ընթացքում է նշվել: Հավատա՞նք Ստրաբոնին, թե՞ ոչ, թող յուրաքանչյուրը որոշի:

Ամփոփելով կարող ենք ասել, որ շատ ավելի լավ կլիներ, եթե հասարակության մեջ հարաբերությունները կառուցված լինեին այնպես, որ ձևական տոների և գրպանահատության ծեսերի կարիք չզգացվեր:

Վահրամ Թոքմաջյան

Orer.am, վերլուծաբան

Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничествеОформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводовUcom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектроникеIDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологийIDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валютыЦифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке UcomUcom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенников