Փարաքար գյուղից դանակահարված վիճակում հայր և որդի հոսպիտալացվել են
Общество
Վաղարշապատի բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին այսօր ժամը 16:40-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ դանակահարված վիճակում Փարաքար գյուղից իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի:
Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորները Փարաքար գյուղի Գասպարյան փողոցի բնակիչներ` հայր և որդի, 44-ամյա Արմեն Վարդանի Պետրոսյանն է և 19-ամյա Վարդան Արմենի Պետրոսյանը:
Հիվանդանոցից հայտնել են, որ Վարդանը ստացել է վնասվածք` կտրած- ծակած թափանցիկ վերք կրծքավանդակի հատվածում, իսկ Արմենին այս պահին վիրահատում են:
Վաղարշապատի ոստիկաններն ու քննիչները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ դանակահարված հայր ու որդի հիվանդանոց են տեղափոխվել Փարաքարի միջնակարգ դպրոցի մոտից:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։