Ереван, 04.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Կյանք տվողը, կյանքը շարունակողը կանայք են. գնահատում են հաջողակ տղամարդիկ

 Մարտի 8-ը կանանց միջազգային օրն է: Այս օրվա հետ կապված պատմական իրադարձությունը տեղի է ունցել 1857 թվականի մարտի 8-ին, երբ Նյու Յորքի տեքստիլ գործարանների կին աշխատողներն իրենց իրավունքների պաշտպանության համար քայլերթով անցան քաղաքի փողոցներով: Պատճառը ցածր աշխատավարձն ու աշխատանքի վատ պայմաններն էին: Տարիներ անց ավելացավ այն երկրների թիվը, որտեղ մարտի 8-ը նշվում էր որպես կանանց օր: Եվ ահա ՄԱԿ-ը 1975 թվականը ճանաչեց Կանանց միջազգային տարի, որից հետո նույն կառույցը 1977-ին մարտի 8-ն արդեն հայտարարեց Կանանց միջազգային տոն:

Հայաստանում փորձեցին մարտի 8-ը հանել տոնացույցից, և որպես այլընտրանք ապրիլի 7-ը հռչակվեց Մայրության և գեղեցկության օր, սակայն շուտով կանայք ունեցան ոչ թե երկու տոն, այլ միամսյակ: Տոնի խորհրդի, կնոջ դերի մասին Արմենպրեսը զրուցել է քաղաքական, հասարակական, մշակութային, մարզական ոլորտի ճանաչված դեմքերի հետ:

Ազգային Ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյան

-Սրտանց շնորհավորում եմ հայ աղջիկներին, կանանց, մայերին, տատիկներին այս գեղեցիկ տոնի կապակցությամբ: Ցանկանում եմ, որ նրանք միշտ լինեն գեղեցիկ, առողջ ու երջանիկ: Կնոջ դերը մեծ նշանակություն ունի մեր կյանքում: Ավելին՝ մեր կյանքն առանց կնոջ դժվար է պատկերացնել: Կինը ընտանիքի հենասյունն է, հիմքը, մեկ խոսքով՝ ամենաանհրաժեշտ օղակը: Վերջին տարիներին նկատվում է, որ տարբեր ոլորտներում, հատկապես քաղաքականության մեջ կանայք ակտիվ են դառնում: Ցանկանում եմ, որ մնացած բոլոր ոլորտներում նույնպես մեծ թվով կանանց մասնակցություն ապահովվի, բայց դա չխանգարի ընտանիքին: Սա դրական է, և կարող եմ ասել, որ մենք այդ առումով որևէ բանով չենք զիջում եվրոպական երկրներին: Վստահաբար կարելի է ասել, որ նոր սերնդի մեջ ավելի ակտիվ, բանիմաց կանայք են լինելու:

Երաժիշտ, երգահան, երաժշտական պրոդյուսեր, ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գևորգյան

-Մարտի 8-ից ապրիլի 7-ը մենք որոշել ենք հրաշալի միամսյակ նվիրել մեր կանանց: Ես կողմնակից կլինեի, որ ապրիլի 7-ից մինչև մարտի 8-ը նշեինք: Դա անհրաժեշտ է: Պետք է մեր կանանց միշտ գուրգուրել, ուշադրության կենտրոնում պահել: Ցանականալ, որ լինեն առողջ ու, ամենակարևորը` ժպիտով, որովհետև եթե երկրում կինը ժպտում է, ուրեմն ամեն ինչ կարգին է, եթե ընտանիքում կինը ժպտում է, ուրեմն ամեն ինչ կարգին է: Ցանկանում եմ, որ մեր մեր կանայք հաճախ ժպտան: Կինը կարևոր է ամենուրեք, մենք միմյանց լրացնում ենք, առանց որևէ մեկի հնարավոր չէ: Եթե էդպես չլիներ, ապա Աստված չէր ստեղծի Եվային: Միայն ուրախալի է, որ կանայք ներգրավվում են պատասխանատու աշխատանքներում: Կնոջ մեղմությունը, ջերմությունը սրտացավությունը միայն օգուտ կբերի: Նա ավելի նուրբ է, քան tղամարդը: Տղամարդը կտրուկ է իր որոշումների մեջ, կինն, ամեն դեպքում, մայր է. չմոռանանք դա: Ի վերջո ինչ արվում է, երեխաների համար է արվում, իսկ կանայք երեխաների նկատմամբ շատ ավելի ուշադիր են: Այնպես որ, տարբեր ոլորտներում նրանց ներգրավվածությունը միայն ողջունելի է: Շնորհավոր ևս մեկ անգամ:

«Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական ինստիտուտ»-ի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գեորգի Օկոև

-Տիկնայք հայոց աշխարհի, շնորհավորում եմ գարնանային այս գեղեցիկ տոնի առթիվ: Եղեք միշտ ուրախ, երջանիկ, և ժպիտը թող անպակաս լինի ձեր դեմքից: Կնոջ դերի մասին խոսելիս, կարող եմ ասել մի բան՝ կյանք տվողը, կյանքը շարունակողը կանայք են: Եվ սրանով ամեն ինչ ասված է: Ինչ վերաբերում է տարբեր ոլորտներում կանանց ակտիվությանը, ապա ես կասեի, որ նրանց պակասը զգացվում է: Ես վստահ եմ, որ եթե կանայք ավելի շատ ներգրավվեն այդ ոլորտներում, տղամարդիկ ավելի արդյունավետ ավելի լավ կաշխատեն: Ի դեպ, այդ ակտիվությունը չի խանգարի ընտանիքին, մայրանալուն: Կին արմատն այ նպիսի երևույթ է, որ կարող է ամեն ինչ էլ հասցնել:

Բռնցքամարտիկ, գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն, Արթուր Աբրահամ

-Կյանքում շատ մեծ է կնոջ դերը, հատկապես հայ կնոջ դերը ` որպես մայր, քույր, կին... Առհասարակ, առանց կնոջ տղամարդիկ դժվար թե կարողանային լուրջ հաջողությունների հասնել, նվաճումներ ունենալ: Կինն ամեն ինչ է տղամարդկանց համար... Մեծարգո մայրեր, քույրեր, կանայք և աղջիկներ, շնորհավորում եմ ձեր միամսյակը, մաղթում եմ բարձր տրամադրություն, ինչպես առաջիկա տոնական ամսվա, այդպես էլ` ողջ տարվա ընթացքում: Մաղթում եմ ձեզ, որ լինեք սիրված, առողջ, երջանիկ: Ինձ համար դուք բոլորդ գեղեցիկ եք, և հենց ձեզանով է գեղեցկանում աշխարհը: Իմ մեծ սերը բոլորիդ:

Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ, գրոսմայստեր, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն Գաբրիել Սարգսյան

-Շնորհավորում եմ մեր սիրելի կանանց, մաղթում եմ առողջություն, հաջողակ լինեն ու կյանքում իրենց բավարարված զգան: Կնոջ դերը կարևորում եմ բոլոր պարագաներում: Հատկապես կնշեի ընտանիքը, կնոջ դերը կարևոր է ընտանիքի ամրության համար: Շատ ողջունելի է, որ տարբեր ոլորտներում նկատվում է կանանց ակտիվությունը: Ինչ վերաբերում է միամսյակին, դա միայն հաճելի է: Տոնը թելադրում է կանանց նկատմամբ ուշադրություն, ծաղիկներ, նվերներ: Դա ինձ համար ծանր բեռ չէ, հաճույքով եմ նվերներ ընտրում: Իհարկե, այս տարի ինձ համար այնպես է ստացվել, որ ես Հայաստանում քիչ եմ լինելու, մրցումների եմ, բայց, ընդհանուր առմամբ, հաճելի է, որ կա կանանց համար միամսյակ: Կարևորը նվերներ ընտրելու գործընթացը ձևական բնույթ չկրի. տղամարդիկ դա հաճույքով անեն:

 

Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy»