Հայաստան ժամանող կանանց ու աղջիկներին «Զվարթնոց» օդանավակայանում անակնկալ է սպասում
ОбществоԵրևանի քաղաքապետի՝ Մարտի 8-ի առթիվ առաջին շնորհավորանքներն ու անակնկալներն, ըստ ավանդույթի, մեկնարկել են «Զվարթնոց» օդանավակայանում: Երևանն առանձնահատուկ հյուրընկալությամբ է այս օրը դիմավորում մայրաքաղաք ժամանող կանանց ու աղջիկներին: Երիտասարդները ժպիտներով ու ծաղիկներով, ինչպես նաև Տարոն ՄարգարյանÕ « անունից շնորհավորական բացիկներով են դիմավորելու ամբողջ օրվա ընթացքում Երևան ժամանող հյուրերին:
Ինչպես տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, առաջին ուղևորուհիներն արդեն իսկ հասցրել են հայտնել իրենց տպավորությունները՝ շնորհակալություն հայտնելով ջերմ վերաբերմունքի ու ընդունելության համար: