Երևանը տոնական ձևավորում է ստացել Մարտի 8-ի կապակցությամբ
ОбществоԵրևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության կողմից մայրաքաղաքի տարբեր հատվածներ գեղարվեստական յուրօրինակ լուծումներով են ձևավորվել:
Ինչպես տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևանն ինքնատիպ ձևավորմամբ ու գարնանային ջերմ գույներով է պատրաստվել դիմավորելու կանանց միջազգային օրը և ներկայանալու քաղաքի հյուրերին և բնակիչներին: