Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքարի ծրագրի նպատակն է դրանով պայմանավորված աբորտների 10% կրճատումը
ОбществоԿանանց միջազգային օրվա կապակցությամբ՝ «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագրի խորհրդատվական հանձնաժողովին և գործընկեր կազմակերպություններին՝ հանձնաժողվի մարտի 9-ին կայանալիք նիստին կներկայացվի պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների իրավիճակը Հաաստանում, ինչպես նաև նախորդ ժամանակահատվածում իրականացված ծրագրային գործողությունները, արձանագրված ձեռքբե րումները, աշխատանքների իրականացման ընթացքում քաղված դասերը: Կներկայացվեն նաև ներկայում Հայաստանում սեռով պայմանավորված պտղի ընտրության խնդրով զբաղվող գործընկերների նախաձեռնություններն ու համակարգման խնդիրները:
Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպությսն (ՄԶՄԿ) լրատվության բաժնից, ՀԿ-ն «Սթիթչինգ Սեյվ դը Չիլդրեն Նեդերլանդ» կազմակերպության («Սեյվ դը Չիլդրեն Նիդերլանդներ»), «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի (ԱԶԿ), «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի (ՄԿՀԽ) և «Սեյվ դը Չիլդրեն Ինթերնեյշնըլ» կազմակերպության (ՍԴՉ) հետ համագործակցությամբ և Եվրոպական հանձնաժողովի ֆինանսական օժանդակությամբ շարունակում է «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագրի իրականացումը:
Ծրագրի ընդհանուր նպատակն է նպաստել Հայաստանում երեխայի սեռի կանխակալ ընտրության մակարդակի նվազեցմանը։ Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է հասնել երեխայի սեռի կանխակալ ընտրության խնդրի վերաբերյալ հայաստանցիների գիտելիքների, վերաբերմունքի և ընկալումների նվազագույնը 15%-անոց դրական փոփոխության, ինչպես նաև պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների (աբորտ) կրճատմանը՝ առնվազն 10%-ով։
Ծրագրի ազդեցությունը կամրապնդվի երեք հիմնական արդյունքների շնորհիվ՝ քաղաքացիական հասարակության տեղական կառույցները, համայնքային գործիչները և իշխանությունները կստանան անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ, ինչպես նաև ամբողջական ընկալում՝ երեխայի սեռի կանխակալ ընտրության բացասական հետևանքների վերաբերյալ, երևույթի հանդեպ բնակչության ընկալումներն ու վերաբերմունքը դրական փոփոխություններ կկրեն, և երեխայի սեռի կանխակալ ընտրության կանխարգելմանն ուղղված քաղաքականության շրջանակների արդյունավետությունը կբարձրանա:
Նշված երեք գերակա ուղղություններով նախատեսված են փոխկապակցված հաջորդական, այդ թվում՝ քաղաքականության վերլուծության և խորհրդատվության, հետազոտությունների, ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման, ուսուցման և վերապատրաստման, իրազեկության բարձրացման և շահերի պաշտպանության մի շարք գործողություններ և միջոցառումներ:
«Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։ Եվրոպական միության ֆինանսական օժանդակության առավելագույն չափը կազմում է 750 հազար եվրո: Ծրագրի գործընկերների ֆինանսական օժանդակության առավելագույն չափը կազմում է 42 հազար եվրո: