Իտալիայում բացվել է աշխարհի առաջին ստի թանգարանը
Lifestyle1in.am-ը գրում է.
Իտալիայում բացվել է աշխարհի առաջին ստի թանգարանը: Այն գտնվում է Պիստոյա քաղաքի լքված ռեստորանում, որտեղ 50 տարի անցկացվում է ստի առաջնություն: Այս մասին հայտնում է travel.rambler.ru-ն՝ հղում անելով Պիստոյայի Ստի ակադեմիայի «ռեկտոր» Էմանուելե Բելոմինին:
Պիստոյայի պրոֆեսիոնալ ֆանտազյորներն իրենց թանգարանում «սուտ կատալոգի» միջոցով այցելուներին կպատմեն տեղի ավանդույթների մասին, ցուցահանդեսում պատվավոր տեղ կունենա իտալական հանրահայտ հեքիաթի հերոսը՝ Պինոկիոն, որը ոչ մի կերպ չէր կարողանում սուտ չխոսել։