Երեւանում բացվեց «Կինը՝ քաղաքային տնտեսությունում» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը
Культура Երևանի Մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի սպասասրահում բացվեց «Կինը՝ քաղաքային տնտեսությունում» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը: Անցորդները հնարավորություն ունեցան ուսումնասիրել կայարանի պատերից փակցված լուսանկարները, որոնցում պատկերված էին հիմնականում քաղաքային տնտեսությունում ա շխատող կանայք: ՀՀ ՊՆ բանակի վոկալի անսաբլը շնորհավորեց կանանց մարտի 8-ը, կատարելով տարբեր հեղինակների երգեր:
Ինչպես տեղեկացնում է Արմենպրես, «Հանրապետության Հրապարակ» կայարանի հերթապահ Անահիտ Սարոյանը, ով աշխատում է Երևանի Կ.Դեմիրճյանի անվան Մեետրոպոլիտենում շուրջ քսաներկու տարի, բոլորին խորհուրդ էր տալիս ժպտալ և վայելել այս հրաշալի տոնը:
«Ճիշտ է՝ լարված և բարդ է մեր աշխատանքը, բայց մեծ սիրով աշխատում եմ: Սիրում եմ իմ աշխատանքը, վերահսկում եմ անվտանգությունը: Կանացի գործ է, մենք էլ աշխատում ենք»,- ասաց նա:
Միջոցառմանը հրավիրված էր նաև Սանկտ - Պետերբուրգի «Մանեժ» ցուցահանդեսների կենտրոնի փոխտնօրեն Տատյանա Լարինան:
«Հրաշալի քաղաք է Երևանը, ես շատ ուրախ եմ գտնվել այսօր այստեղ: Հյուրասեր ժողովուրդ են հայերը, ինձ ամեն ինչ այստեղ դուր է գալիս, բոլորը բարյացկամ են: Շատ գեղեցիկ միջոցառում է, ուրախ եմ, որ կարողացա ներկա գտնվել» - ասաց Տատյանա Լարինան: