Նավթի համաշխարհային գները գերազանցել են 40 դոլարի սահմանագիծը
ЭкономикаՆավթի համաշխարհային գները մարտի 7-ից սկսած գերազանցել են մեկ բարելի դիմաց 40 դոլար հոգեբանական նիշը: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը՝ վկայակոչելով Bloomberg-ը, միջազգային բորսաներում նավթի գներն աճում են ԱՄՆ-ում հորատման կայանքների՝ վերջին 6 տարում նվազագույն քանակի հասցնելու տվյալների ֆոնին: Brent տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքը 2015 թ, դեկտեմբերի 10-ից ի վեր առաջին անգամ հասել է 40.77 դոլարի:
«Ներդրողներն ու վաճառողները անհամբերությամբ էին սպասում նավթային մրցավազքի իրենց հնարավորությանը»,- ասված է Barclays վերլուծական ընկերության տեղեկագրում:
Baker Hughes նավթագազային ընկերության տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ում գործող հորատման կայանքների թիվը անցած շաբաթ կրճատվել է 8-ով՝ հասնելով 2009 թ. հետո գրանցված նվազագույն 392 հատի, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: