Քաղաքային երգերը՝ մայրաքաղաքի կանանց
ОбществоՄեր ջերմ ու բարի քաղաքը շարունակում է հետաքրիր անակնկալներով լի օրը: Երևանի քաղաքապետարանը կանանց և աղջիկների մարտի 8-ը շնորհավորեց նաև բացօթյա համերգային ծրագրերով:
Շառլ Ազնավուրի անվան հրապարակում «Սոնետ» բենդը «Քեզ համար, մայրի´կ» խորագրով քաղաքային երգերով շնորհավորել է մայրաքաղաքի կանանց, իսկ Հյուսիսային պողոտայի բեմահարթակում էլ Միքայել Ոսկանյանի բենդն է ազգային ու ժամանակակից երաժշտական մշակումներով գրավել ոչ միայն երևանցիների, այլև մայրաքաղաքի օտարազգի հյուրերի ուշադրությունը:
Համերգը կրել է «Իմ սրտի բանալի» խորագիրը:
Ի դեպ, մարտի 8-ի միջոցառումներով տրվել է կանանց միամսյակին նվիրված նախաձեռնությունների մեկնարկը, որոնք կշարունակվեն մինչև ապրիլի 7-ը: