Շատ բարձր տրամադրությամբ նշեցինք և Անդոյի ծնունդը, և մեր տոնը. Մերի Հովհաննիսյան
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Երեկ՝ մարտի 8-ին, երբ կանայք շնորհավորանքներ ու անակնկալներ էին ստանում, դրանցից անմասն չի մնում նաեւ Երեւանի պետական կամերային թատրոնի դերասան Անդրանիկ Հարությունյանը, քանի որ նա այսօր նշում է ծննդյան 34-ամյակը: Քանի որ դերասանը վաղ առավոտից նկարահանումներով էր զբաղված, իսկ երեկոյան բեմում է լինելու, Life.panorama.am-ը զրուցեց Անդրանիկի կնոջ՝ Մերի Հովհաննիսյանի հետ:
«Մինչ բոլոր կանայք շնորհավորանքներ են ստանում, ես իմ ամուսնու համար եմ անակնկալ մտածում,- ծիծաղելով ասաց Մերին ու պատմեց, թե ինչպես են նշել Անդրանիկի ծննդյան եւ մարտի 8-ի մեկնարկը,- երեկ ամբողջ օրը Անդրանիկը զբաղված էր, ուշ երեկոյան խոսեցինք, ասաց, որ գնում է մյուս աշխատանքին՝ «Checkin club», բայց ուղիղ 00:00-ին անակնկալ կերպով ծաղիկներով եկավ տուն. Նա առաջինը տոնեց ոչ թե իր ծննդյան օրը, այլ մեր տոնը՝մեր տան իգական սեռին՝ ինձ, աղջկաս եւ սկեսուր մայրիկիս ծաղիկներ նվիրելով: Դե իսկ մենք էլ իր համար էինք անակնկալ մտածել. Սկեսուրս տորթ էր պատրաստել ու այդպիսով շատ բարձր տրամադրությամբ նշեցինք եւ Անդոյի ծնունդը, եւ մեր տոնը»:
Շարունակությունը՝ այստեղ