Բնապահպանական պատժամիջոցների արդյունքում պետբյուջե է մուտքագրվել 660 հազար դրամ
ЭкономикаՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից ՀՀ Արմավիրի և Արարատի մարզերում իրականացված 16 խորքային հորերի չափաբերման և կապարակնքման աշխատանքների արդյունքում պակասեցվել է 510լ/վրկ ծավալի ջուր: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից փետրվարի 29-ից մարտի 4-ն ընկած ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 900 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 10 որոշում և հաշվարկվել 265 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ջրերի և մթնոլորտի վերահսկողության բաժնի կողմից ՀՀ Արմավիրի մարզում իրականացված 197 խորքային հորերի չափաբերման և կապարակնքման աշխատանքների ընթացքում 10 խորքային հորեր չափաբերվել և կապարակնքվել են, ինչի արդյունքում պակասեցվել է 300լ/վրկ ծավալի ջուր: ՀՀ Արարատի մարզում 91 խորքային հորերի չափաբերման և կապարակնքման արդյունքում չափաբերվել են 6 խորքային հորեր, ինչի արդյունքում պակասեցվել է 210լ/վրկ ծավալի ջուր:
Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Արարատի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամի վարչական տուգանքի որոշում: Շիրակի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 80 հազար դրամի վարչական տուգանքի որոշում:
Գեղարքունիքի տարածքային բաժնի հայտնաբերած խախտումների համար երկու ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200 հազար դրամի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 120 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Անտառների և կենսաբազմազանության վերահսկողության բաժնի կողմից հայտնաբերված խախտումների համար 3 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 300 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում և հաշվարկվել է 138 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Անտառների և կենսաբազմազանույան վերահսկողության բաժնի կողմից հայտնաբերված որսի կանոնների խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 70 հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 5 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Երևանի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված 9 խախտումների արդյունքում առգրավվել է 40կգ /88 հատ/ «սիգ» տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է «Առաքելություն Հայաստան» բարեգործական կազմակերպություն, «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն և Երևանի լսողական խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոց: Արագածոտնի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150 հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 2 հազար դրամի շրջակա միջա վայրին հասցված վնաս:
Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է տիրազուրկ 2 ձկնորսական ցանց: Արմավիրի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամի վարչական տուգանքի որոշում«
Ընդհանուր առմամբ` ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 660 հազար դրամ: