Կարմիր զգեստներով Իրինա Շեյքը, Էվա Լոնգորիան, Քարլի Քլոսն ու Լարա Սթոունը՝ L'OREAL-ի միջոցառմանը (ֆոտո)
LifestyleԼife.panorama.am-ը գրում է.
Նրանք բոլորն էլ L'OREAL-ի ամենահայտնի դեմքերն են։ Իրինա Շեյքը, Էվա Լոնգորիան, Քարլի Քլոսն ու Լարա Սթոունը «L'OREAL Red Obsession» միջոցառման պատվո հյուրերն էին։ Միջոցառումը տեղի է ունեցել նախօրեին՝ Ֆրանսիայի մայրաքաղաքում՝ Փարիզի նորաձևության շաբաթվա շրջանակներում։
Աստղերը կրում էին կարմիր զգեստներ, որոնցով ցուցադրում էին իրենց յուրահատուկ անհատականությունը և ոճի զգացումը։

