Գարնանային դիմահարդարում. 7 գլխավոր թրենդները. ՖՈՏՈ
LifestyleWnews.am-ը գրում է.
Գարնանը բոլորս ենք ցանկանում նոր շունչ հաղորդել մեր արտաքինին, ունենալ թարմ ու առողջ տեսք։
Wnews.am-ը ներկայացնում է գարնանային դիմահարդարման 7 ամենագլխավոր թրենդները, որոնք առաջարկում են աշխարհահռչակ դիզայներները։ Ինչպես նախկինում, դիմահարդարման ամենահայտնի տարբերակը շարունակում է մնալ Nude-ը։ Դեկորատիվ կոսմետիկայում ակտուալ են վարդագույնի, շագանակագույնի եւ ավազի երանգները։
Ֆավորիտների թվում են շարունակում մնալ վարդագույնից մինչեւ բորդոյի հասնող անփայլ շրթներկները։
2016-ի գարուն-ամառ դիմահարդարումը չի ընդունում ոչ մի հստակ կոնտուրներ. բոլոր գծերը պետք է փափուկ արվեն, իսկ ստվերաներկերը՝ կոկիկ տարածված լինեն։
Շեշտադրումը աչքերի վրա. սեզոնի գլխավոր թրենդներից է աչքերի վառ դիմահարդարումը՝ ռելիեֆային էլեմենտներով։ Այս թրենդը գլխավորվեց մի շարք ցուցադրություններում։ Որպեսզի շեշտը դնեն աչքերի վրա, դիզայներներն առաջարկել են օգտագործել ստվերաներկի վառ երանգներ (նարջնագույն, երկնագույն, կանաչ, վարդագույն ), ինչպես նաեւ դեկորատիվ փայլեր։
Բնական Nude դիմահարդարում. Մինիմալիստական բնական դիմահարդարումը նորաձեւ է արդեն մի քանի սեզոն։ Նման դիմահարդարման մեջ կարեւորը իդեալական մաշկն ու ճիշտ ընտրված տոնն է, որն աննկատ է երեւում, սակայն դեմքին փայլ հաղորդում։ Որպեսզի բնական էֆեկտ ստանաք, օգտագործեք կիսաթափանցիկ բնական երանգների ստվերաներկեր, թեթեւ սնգույր եւ գրեթե աննկատ թարթչաներկ։
Ներքեւի կոպի ընդգծում. Սա դիմահարդարման նոր թրենդ է։ Եթե ձեզ դուր է գալիս հասարակ եւ առեղծվածային կերպարը, ներքեւի կոպի 2/3 մասը մգեցրեք շագանակագույն կամ կապույտ ստվերաներկով եւ լավ տարածեք։ Մուգ մատիտով աչքերն ընդգծեք ներսից։
Բնական մաշկ. Դիմահարդարման այս թրենդը ենթադրում է տոնային կրեմի բացակայություն։ Մաշկը պետք է մաքուր ու բնական լինի, կարելի է թեթեւ ընդգծել աչքերն ու շուրթերը, սակայն քանի որ բնական գեղեցիկ մաշկ քչերն ունեն, կարելի է շատ թեթեւ տոնային կրեմ քսել անհարթությունները թաքցնելու համար եւ օգտագործել դիմափոշի։ Ի դեպ, նորաձեւ է դիմափոշին թարթիչներին եւ հոնքերի քսելը։
Վարդագույնի երանգներ. Վարդագույնի երանգներն այս սեզոն ամենանորաձեւն են. դրանք կարող եք օգտագործել ինչպես շուրթերին, այնպես էլ աչքերին ու այտերին։Գունային այս երանգը կանացիություն ու նրբություն է ստեղծում։
Փարթամ, դնովի թարթիչներ. Հայացքին խորաթափանցություն հաղորդելու համար դնովի թարթիչները լավագույն միջոցն են։ Իհարկե, առօրյա դիմահարդարման մեջ չպետք է անցնել չափը. եթե օգտագործում եք դնովի թարթիչներ, կարող եք հարդարել միայն մաշկն ու շուրթերը, իսկ աչքերը չշպարել։
Անփայլ շուրթեր. Գարնանն ու ամռանը կարելի է մոռանալ փայլուն շուրթերի մասին։Թրենդում բորդոյի անփայլ երանգներն են։Նման երանգներն շուրթերին սեքսուալ եւ գրավիչ են թվում։






