Չինաստանում Մարտի 8-ը տոնող տղամարդիկ սար են բարձրացել շրջազգեստներով եւ բարձրակրունկներով
ОбществоՉինաստանի Գուանդուն հարավային նահանգում մի խումբ տղամարդիկ շրջազգեստներ ու բարձրակրունկ կոշիկներ են հագել, որպեսզի սար բարձրանան ի պատիվ Մարտի 8-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, Facebook-ի իր հաշվում հաղորդել Է People's Daily թերթը:
Տոնակատարության շրջանակներում տղամարդիկ ցանկացել են իրենց կանանց հետ փոխել դերերը եւ զգալ այն դժվարությունները, որոնց բախվում են ժամանակակից կանայք:
Մասնակիցների վերելքին հետեւել են անցորդներն ու զբոսաշրջիկները, ուստի տղամարդիկ ստիպված են եղել ժպտալ աստիճանները բարձրանալիս: Հետ վերադառնալու համար մի քանիսը հարկադրված հանել են անսովոր կոշիկները:
Թե ով Է դարձել ակցիայի նախաձեռնողը, չի ճշտվում: