Սթիվեն Հոքինգը շնորհակալություն է հայտնել իր հայ ուսուցչին
ОбществоԲրիտանացի հայտնի ֆիզիկոս-տեսաբան Սթիվեն Հոքինգն անվանել է այն մարդուն, ում շնորհիվ դեռ մանուկ հասակում սեր է ձեռք բերել գիտության նկատմամբ: Այդ մարդը բրիտանահայ մաթեմատիկոս Տիգրան Թահթան է: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը՝ վկայակոչելով BBC-ն, այս մասին Հոքինգը խոսել է Global Teacher Prize մրցանակաբաշխության արդյունքների հրապարակմանը ն վիրված ուղերձում:
«Նրա դասերը կենդանի էին և գրավիչ: Ամեն բան կարող էր քննարկման առարկա դառնալ: Մենք միասին ստեղծեցինք իմ առաջին համակարգիչը: Շնորհիվ պարոն Թահթայի ես դարձա Քեմբրիջում մաթեմատիկայի ամբիոնի պրոֆեսոր՝ ամբիոն, որը ժամանակին գլխավորել է Իսահակ Նյուտոնը»,- ասել է Հոքինգը՝ հավելելով, որ ցանկացած առանձնահատուկ մարդու հետևում կանգնած է առանձնահատուկ ուսուցիչ:
«Այսօր ավելի քան երբևէ մեզ անհրաժեշտ են մեծ ուսուցիչներ: Մենք պետք է հիշենք, թե որքան կարևոր են նրանք»,- ընդգծել է գիտնականը: