Ереван, 04.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Շիրակացու անվան ճեմարանում բացվել է «Ճախրող թևեր» խորագրով ցուցահանդես

«Ճախրող թևեր». այսպես է կոչվում Շիրակացու անվան ճեմարանում բացված ցուցահանդեսը ,որտեղ ներակայացված են ճեմարանի ուսուցիչների ու մանկավարժների, տարբեր ծառայությունների շուրջ քսան աշխատակիցների հարյուրից ավելի աշխատանքներ: Ինչպես ասում են` ներկայացված աշխատանքները կգոհացնեն տարբեր ճաշակ և նախասիրություն ունեցող մարդկանց:

Հիրավի, ճեմարանի գլխավոր մասնաշենքի ճեմասրահում կողք-կողքի ցուցադրված են գեղանկարչական գործեր, տիկնիկներ ու հելյունով կատարված աշխատանքներ, կավից ու մետաղից պատրաստված զանազան իրեր ու առարկաներ, ձեռագործ ու ասեղնագործ աշխատանքներ: Բնական է, որ ցուցահանդեսը նվիրված է կանանց միջազգային օրվան` Մարտի 8-ին:

Ցուցահանդեսի բացմանը նախորդեց հաճելի մի անակնկալ, ինչը մեկ անգամ ևս հավաստեց, որ ճեմարանականներն ապրում են մեկ միասնական ընտանիքով, որ սյատեղ տիրում է ջերմ ու մտերմիկ մթնոլորտ: Ճեմարանի մուտքի մոտ դասի կամ աշխատանքի եկողներին դիմավորում էին մի խումբ բարձրդասարանցիներ և… բակ մտնող յուրաքանչյուր կնոջը կամ սանուհուն մատուցում էին մեկական փունջ գարնանային ծաղիկներ`մանուշակ, ձնծաղիկ և այլն: Մարտիության ավանդությունն այս անգամ այսպես դրսևորվեց…

Ինչպես ասաց ցոցւահանդեսի նախաձեռնողը`Ճեմարանի գեղարվեստական ղեկավար, մանկավարժական գիտությունների թեկնածու Նունե Վարդանյանը, նման ցուցահանդես կազմակերպելու գաղափարը ծագել է հանպատրաստից: Պարզապես, ճամարանում հաճախակի կազմակերպվող տարաբնույթ միջոցառումների ժամանակ մեկ-մեկ ցուցադրվում էին նաև աշխատակիցների ձեռքի աշխատանքներից: Մեր հարցումներից պարզվեց, որ ճեմարանում կան երկու տասնյակի չափ աշխատակիցներ, ովքեր ազատ ժամերը սիրով տրամադրում են ձեռքի աշխատանքին: Եվ որոշվեց այս տարվա Մարտի 8-ը նշանավորել մեր ուսուցիչների աշխատանքների ցուցադրումով: Ինչպես տեսնում եք, թե ցուցանմուշներն են շատ ու հետաքրքիր, թե այցելուները:

Իրոք, միայն դրվատանքի ու հիացմունքի խոսքեր կարելի է ասել տեխնոլոգիայի ուսուցիչ Վիկտոր Սումբաթյանի, ինֆորմատիկայի ամբիոնի վարիչ Մանվել Կարապետյանի, դիզայներ Սիլվա Հարությունյանի, Նունե Վարդանյանի գործերի մասին, ովքեր ներկայացրել էին իրենց մի շարք աշխատանքներ, կատարված յուղաներկով, ջրաներկով, լինոփորագրությամբ, նկարներ, որտեղ պատկերված են հայրենի բնությունը, զանազան դիմանկարներ: Առանձնակի դրվատանքի է արժանի Սիլվա Հարությունյանի «Սրբ Մաթևոս» մանրանկարը`իսկը Թորոս Ռոսլինյան գլուխգործոց:

Տնտեսական մասի աշխատակից, վարպետ Լևոն Սարգսյանն իրեն հատկացված «ցուցափեղկում» կախել էր հինգ մեծադիր քանդակադրոշմ /չեկանկա/: Դրանցում պատկերված էր Հայոց Արարատ լեռը, մյուսում`վարպետի հոր`ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Սուրեն Սարգսյանի դիմանկարը`պատրաստված տարբեր գույնի լինոլիումի կտորներից «Կուժով աղջիկը» և այլն: Ճեմարանականները մինչ այդ ծանոթ էին գրադարանի վարիչ Ռուզաննա Եղիկյանի ձեռքի աշխատանքներին: Նրա կերտած կտորե տիկնիկներից յուրաքանչյուրը ներկայացնում էր մեր ազգային տարազը`սկսած Արևմտյան Հայաստանի որոշ գավառների տարազներից, ավարտված հին թիֆլիսեցու տարազներով: Հետաքրքիր էր նաև նրա «Բարեկենդան» ծառ-տիկնիկը:

Այցելուները հետաքրքրությամբ էին ուսումնասիրում հայոց լեզվի ուսուցչուհի Անի Պապոյանի «պարապ վախտի խաղալիքները»: Իսկ դրանք բազմազան էին ու բազմերանգ`իքեբանայի նմուշներ, տարբեր գույնի հուլունքներից պատրաստված զարդեղեն, նորածին երեխայի գեղեցիկ բարուր: Մեղքս ինչ թաքցնեմ, այդ պահին ես ափսոսացի, որ նորածին երեխա չունեի, հակառակ դեպքում այդ բարուրը կխնդրեի տիկին Անիից: Ոչ պակաս հետաքրքիր էր պատմության ամբիոնի վարիչ Լուսինե Անտոնյանի մուլինե թելատեսակից «կարած» երեք բնանկարները: Նարինե Դավթյանին ճեմարանականները ճանաչում են ո րպես երգի դասատուի: Բայց, որ նա կավից պատրաստած հիանալի գործեր ունի, շատերի համար անսպասել էր: Այս ցուցահանդեսում նա ներկայացրել էր կավից պատրաստված մի քանի աշխատանք`նուռ, հայուհիներ, տարբեր չափի դեկորատիվ ափսեներ, անգամ մի շատ գեղեցիկ կրիա, աթոռին բազմած մի ծերուկ, որը ծմեռ պապի էր հիշեցնում:

Մշակույթի պատմության ուսուցիչ Էլզա Մանուկյանն իր սաների և գործընկերների դատին էր ներկայացրել կավից պատրաստվա մի շարք առարկաներ` զանազան չափի կուժեր ու բաժակներ, գետի քարերից հավաքված մի տնակ, գինու սպասք`մեկ շիշ և վեց բաժակ, զանազան այլ գործեր:

Կերպարվեստի ուսուցիչ Սոսե Անանյանը ներկայացրել էր թատերական զգեստների իր կատարած էսքիզները:

Ցավոք, ինֆորմացիայի ժանրը թույլ չի տալիս ավելի ծավալվելու և մեկժմեկ անդրադառնալ ներկայացված բոլոր գործերից: Հայցելով իմ կողմից մոռացված ինքնուս հեղինակների ներողամտությունը, ուզում եմ ասել, որ բոլոր գործերն էլ արժանի են ժողովրդական ստեղծագործության թանգարանում տեղ ունենալու, մանավանդ, եթե հիշենք, որ դրանց հեղինակների հիմնական աշխատանք մանկավարժությունն է`մատաղ սերնդի հայեցի դաստիարակումը:

Ցուցահանդեսը հակիրճ խոսքով բացեց Անանիա Շիրակացու անվան Ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանը, ով ներկաներին ու նաև ցուցահանդեսի կին մասնակիցներին շնորհավորեց  Մարտի 8-ի կապակցությամբ, ցանկացավ նրանց նորանոր հաջողություններ թե երեխաների դաստիարակության գործում, թե ստեղծագործելու բնագավառում: Նա նաև առաջարկություն արեց այս ցուցահանդեսը դարձնել ավանդական:

Այնուհետև Նունե Վարդանյանը մեկ-մեկ մոտենալով յուրաքանչյուր «ցուցափեղկին» ներկայացնում էր թե գործերը, թե դրանց հեղինակներին:

Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy»