Արցախը մասնակցում է Բեռլինում անցկացվող խոշորագույն զբոսաշրջային ցուցահանդեսներից մեկին
ОбществоՎերջին 7 տարիների երկարատև դադարից հետո, Լեռնային Ղարաբաղը նորից ներկայացել է միջազգային հանրությանը մարտի 9-ից 13-ը Բեռլինում կայանալիք «ITB Berlin 2016» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին՝ ցույց տալով իր զբոսաշրջային ներուժը:
Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության ֆեյսբուքյան էջը, հետամուտ լինելով Արցախի զբոսաշրջային ոլորտի զարգացմանը և ծավալմանը թիրախային շուկաներում, ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության պատվիրակությունը արդեն իսկ գործունեություն է ծավալել ցուցահանդեսի շրջանակներում: Առաջին իսկ րոպեներից ուշադրության արժանացած Արցախյան տաղավարը իր շուրջն է հավաքում այցելուներին: ԼՂՀ պատվիրակությունը արդյունավետ քարոզչական աշխատանքներ է իրականացնում տաղավարում և ցո ւցահանդեսի տարածքում՝ այցելուներին փոխանցելով տեղեկատվություն Արցախի մասին, տրամադրելով Արցախի զբոսաշրջավայրերը ներկայացնող գրականություն, ֆիլմերով սկավառակներ, քարտեզներ և այլն:
«ITB Berlin»-ը խոշորագույն զբոսաշրջային ցուցահանդեսներից մեկն է, որը ամեն տարի անց է կացվում Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում՝ «Մեսե Բեռլին» համալիր-ցուցասրահում, ունենալով ավելի քան հարյուր հազար այցելու աշխարհի 185 երկրներից: Ցուցահանդեսի տաղավարներում և սրահներում ներկայացվում են զբոսաշրջային օպերատորներ, ամրագրման համակարգեր, ավիակազմակերպություններ, հյուրանոցներ, տարբեր երկրների պատմամշակույթային օբյեկտներ և զբոսաշրջության բնագավառում գործունեություն ծավալող բազմաթիվ կազմակերպություններ: Արցախի մասնակցությունը ա յս իրադարծությանը մեծ կարևորություն է կրում երկրի տնտեսության և զբոսաշրջության զարգացման համար: