Պարենային ապրանքների շուկայում փետրվարին արձանագրվել է 3.2% գնանկում՝ պայմանավորված բանջարեղենի ու մրգի գնանկմամբ
Экономика2016թ. փետրվարին հունվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 3.2% գնանկում, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել բանջարեղենի և կարտոֆիլի, մրգի 13.4-3.3% գնանկումը:
Այս վիճակագրական ցոուցանիշներն այսօր հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայությունը:
Դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 9-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 13.4-0.1% գնանկում, իսկ 4-ում` 0.1-1.2% գնաճ: Բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում 2016թ. փետրվարին նախորդ տարվա փետրվարի համեմատ արձանագրվել է 2.1%, իսկ 2016թ. հունվարի համեմատ` 13.4% գնանկում: Վերջինս հիմնականում պայմանավորվել է կանաչ սոխի` 33.7%, խառը կանաչեղենի` 22.3%, լոլիկի` 21.2%, վարունգի` 19.6%, սմբուկի 14.7% գնանկումով: 2016թ. փետրվարին հունվարի համեմատ կանաչ պղպեղի գինը նվազել է 10.1%-ով, կաղամբինը`6.5%-ով, գլուխ սոխինը` 5.6%-ով, սխտորինը` 0.7%-ով, ճակնդեղինը՝ 0.1%-ով:
Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է կարտոֆիլի` 1.9%, սնկի` 3.0%, գազարի՝ 10.2%, բողկի 29.3% գնաճ:
Մրգի ապրանքախմբում 2016թ. փետրվարին 2015թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 19.4%, իսկ 2016թ. հունվարի համեմատ`3.3% գնանկում: 2016թ. փետրվարին հունվարի համեմատ ադամաթզի գինը նվազել է 8.8%-ով, խնձորինը` 9.6%-ով, կիտրոնինը` 5.2%-ով, տանձինը՝ 5.1%-ով, ընկույզի միջուկինը՝ 3.6%- ով, խաղողինը` 2.7%-ով, նարնջինը` 2.2%-ով, չորացած մրգերինը՝ 1.8%-ով:
Դրան զուգընթաց, հանրապետությունում գրանցվել է չամիչի՝ 0.9%, մանդարինի՝ 6.2%, արքայանարնջի 13.6% գնաճ:
2016թ. փետրվարին 2015թ. փետրվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է հացամթերքի 5.3%, իսկ 2016թ. հունվարի համեմատ՝ 2.6% գնանկում: 2016թ. փետրվարին հունվարի համեմատ առաջին և բարձր տեսակի հացերի գները նվազել են 4.4%-ով և 3.8%-ով, առաջին և բարձր տեսակի ալյուրներինը՝ 2.8%-ով և 2.0%-ով, մակարոնեղենինը՝ 2.3%-ով, հնդկացորենինը՝ 2.3%-ով, լավաշինը՝ 1.9%- ով, ձավարինը՝ 1.4%-ով, սիսեռինը՝ 0.7%-ով, բրնձինը՝ 0.6%-ով, հաճարինը՝ 0.4%-ով:
2016թ. փետրվարին 2015թ. փետրվարի համեմատ ձկնամթերքի ապրանքախմբում գրանցվել է 12.2%, իսկ 2015թ. հունվարի համեմատ՝ 1.0% գնանկում: Վերջինս հիմնականում պայմանավորվել է ապխտած և աղ դրած «Ստավրիդայի», «Սկումբրիայի»՝ 4.6%, սառեցրած «Խեկի»՝ 2.4%, թարմ «Իշխանի» 1.4% գնանկումով:
Մսամթերքի ապրանքախմբում 2016թ. փետրվարին 2015թ. փետրվարի համեմատ գրանցվել է 6.1%, իսկ 2016թ. հունվարի համեմատ` 0.5% գնանկում: 2016թ. փետրվարին հունվարի համեմատ խոզի մսի գինը նվազել է 2.9%-ով, խոզապուխտինը՝ 1.0%-ով, տավարի մսինը, թռչնամսինը, նրբերշիկինը, տավարի փափկամսինը՝ 0.6%-ով, պելմենիինը՝ 0.3%-ով, աղացած մսինը՝ 0.2%-ով: Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է տավարի մսի պահածոյի՝ 0.6%, եփած, ապխտած և կիսաապխտած երշիկների՝ համապատասխանաբար 0.5%, 0.7% և 0.8%, ոչխարի մսի՝ 2.6%, այլ մսեղենի (խաշի պարագաներ) 4.7% գնաճ:
2016թ. փետրվարին հունվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է կենդանական և բուսական յուղերի՝ 0.3%, հրուշակեղենի՝ 0.2%, կաթնամթերքի` 0.1%, այլ մթերքի 0.1% գնանկում: Շաքարավազի հանրապետական միջին գինը 2016թ. փետրվարին 2015թ. փետրվարի համեմատ նվազել է 10.0%-ով, իսկ 2016թ. հունվարի համեմատ գրանցվել է 1.2% գնաճ:
2016թ. փետրվարին հունվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ոչ ոգելից խմիչքի` 0.1%, ձվի՝ 0.3%, սուրճի, թեյի, կակաոյի 0.6% գնաճ, իսկ ոգելից խմիչքի և ծխախոտի ապրանքախմբում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: