Գալուստ Սահակյանն արտասահմանում բուժման կարիք չունի
ОбществоՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն արտասահմանում բուժման կարիք չունի: Այս մասին տեղեկացնում է ԱԺ տեղեկատվության միջոցների և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը: «Ի պատասխան բազմաթիվ հարցումների` տեղեկացնում եմ, որ այս պահին ՀՀ ԱÔ º նախագահ Գալուստ Սահակյանն արտասահմանում բուժում ստանալու կարիք չունի: ԱԺ նախագահը շարունակում է ստանալ համապատասխան բուժումները և շարունակում է աշխատել, որքան անհրաժեշտ է: Եթե հետագայում կարիք լինի բուժումը շարունակելու, այդ թվում արտասահմանում, ապա Գալուստ Սահակյանը կորոշի, թե որտեղ ստանալ բուժումը»,-նշում է Բաբայանը: